«Վեստ Արմենիայի» հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+21.09 oC

«Վեստ Արմենիայի» հայտարարությունը

09:49 17.05.2025

Պրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել:

«ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։

Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։

2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, «Վեստ Արմենիայի» նոր ղեկավարությունը սկսեց մարտունակ թիմի կառուցումը:

Ցավոք, մի շարք խնդիրների պատճառով չհաջողվեց իրականացնել ամբողջական ծրագիրը, սակայն լավ խաղի և մի շարք գեղեցիկ հաղթանակների հետ մեկտեղ հաջողվեց խաղային աճ ապահովել հատկապես երիտասարդ հայ ֆուտբոլիստների համար:

«Վեստ Արմենիայի» մեկնարկային կազմում յուրաքանչյուր խաղում 5-8 հայ ֆուտբոլիստ էր ընդգրկված:

Նախորդ տարի մեր ակումբից Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրվում էին պաշտպաններ Ավենտիս Ավենտիսյանը և Արմեն Սարգսյանը, օրեր առաջ երիտասարդական հավաքական առաջին անգամ հրավիրվեց մրցաշրջանը մեզ մոտ վարձավճարով անցկացրած կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը:

Այս ընթացքում «Վեստ Արմենիայում» մեծ աճ գրանցեց կիսապաշտպան Վահրամ Մախսուդյանը, պաշտպանության կենտրոնում ամրապնդվեց Էրիկ Սմբատյանը, նորամուտը նշեց դարպասապահ Մխիթար Ումրեյանը, պարբերաբար խաղաժամանակ էին ստանում Տիգրան Այունցը, Տիգրան Սարգսյանը, Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սարգսյանը, Իշխան Մանուկյանը, Արսեն Եղիազարյանը:

Ծանր վնասվածքներից հետո շարք վերադարձան և անչափ մեծ աշխատանք կատարեցին Արամ Քոչարյանը և Մարտին Գրիգորյանը, որոնք Արթուր Դանիելյանի, Արթուր Քարտաշյանի և մի քանի որակյալ լեգեոներների հետ միասին փորձի և երիտասարդություն հետաքրքիր համադրություն ապահովեցին Պատրիկ Պապյանի գլխավորությամբ:

Հարգելի ֆուտբոլային հասարակություն, շնորհակալ ենք արժանի մրցակցության և համագործակցության համար, կհանդիպենք խաղադաշտում»,- նշված է ակումբի հայտարարությունում:

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստին որոշվել էր նաև «Վեստ Արմենիային» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպմանը չներկայանալու համար։

Ակումբը նաև տուգանվել է 2 միլիոն դրամով ու հաջորդ մրցաշրջանում իրավունք կունենա մասնակցել միայն Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

10:20 02.07.2025

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

10:11 02.07.2025

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

Կալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...

Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհեր

10:00 02.07.2025

Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհեր

Հուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

BACK_TO_TOP