12:30 17.05.2025
«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը:
«Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Յամալը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
«Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել 28-րդ անգամ:
17:25 17.05.2025
Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցումՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում՝ նշելով նաև Վաշինգտոնի դրական դերը Կիևում՝ Ստամբուլում բանակցությունները վերսկսելու առաջարկի ընդունման հարցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը։ «Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ […] ...
17:15 17.05.2025
Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմԴամասկոսն ակնկալում է, որ արաբական երկրները միասնական դիրքորոշում կընդունեն՝ նպատակ ունենալով աջակցել Սիրիայի ինքնիշխանության վերականգնմանը իր բոլոր տարածքներում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասադ ալ-Շեյբանին՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովում, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ Սա տարածաշրջանային կազմակերպության առաջին գագաթնաժողովն է, որին մասնակցում է […] ...
17:00 17.05.2025
«Ռեալ»-ը նոր ֆուտբոլիստ ունիՄադրիդի «Ռեալը» և անգլիական «Բորնմութը» համաձայնության են հասել պաշտպան Դին Հոյսենի տրանսֆերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը: 20-ամյա ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Հոյսենը, ով Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող է, արդեն փորձ ձեռք է բերել Իտալիայի Սերիա A-ում՝ […] ...
16:53 17.05.2025
Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ«Բաց դաս» ծրագրի շրջանակում այս շաբաթ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Արագածոտնի մարզի Արեւուտ եզդիական համայնքից մի խումբ ներկայացուցիչների հյուրընկալել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Մարինա Ղազարյանը: Ռուստամ Բաքոյանը հանդիպել է նաեւ Արագածոտնի մարզի Ոսկեվազի […] ...
16:48 17.05.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզերԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզեր՝ Կառավարության աջակցության ծրագրով: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
16:40 17.05.2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետՄայիսի 17-ին Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ռեգիոնի փոխնախագահ, Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ: Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են 1991թ.-ից Ֆրանսիայի Դեսին-Շարպիո և Հայաստանի Ստեփանավան քույր քաղաքների միջև հաստատված ամուր և շարունակաբար զարգացող համագործակցությունը։ Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը և […] ...