09:30 17.05.2025
Իրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ, ուստի խաղաղ միջուկային ծրագրի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք ունեն առատ նավթ, բավականաչափ՝ 300 տարի ծառայելու համար: Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ, ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան։ Ես համաձայն եմ այն իրավիճակների հետ, երբ երկիրը նավթ չունի և, հետևաբար, ցանկանում է խաղաղ ատոմ», – ասել է նա Fox News-ին։
ԱՄՆ նախագահը կրկին զգուշացրել է, որ թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք՝ նշելով, որ կնախընտրեր այս խնդիրը լուծել բանակցությունների սեղանի շուրջ։
«Սա կարող է լուծվել ուժով կամ խաղաղ ճանապարհով։ Եվ ես նախընտրում եմ խաղաղ տարբերակը», – ասել է Թրամփը։
16:14 17.05.2025
Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Նեյմարը16:00 17.05.2025
Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանըՄայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա. Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը […] ...
15:57 17.05.2025
Ֆինլանդիայում բախվել է երկու ուղղաթիռԵրկու ուղղաթիռ է բախվել Ֆինլանդիայի արևմտյան Eura օդանավակայանում և ընկել գետնին, հայտնում է Yle-ն՝ հղում անելով տեղի փրկարար ծառայությանը։ «Eura օդանավակայանում բախվել է երկու ուղղաթիռ և ընկել գետնին: Տարածաշրջանային փրկարար ծառայության իրավիճակային կենտրոնի տվյալներով՝ դեպքի վայրում այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում»,- հայտնում է հեռարձակողը։ Ինչպես նշվում է, դեպքի մասին հաղորդումը փրկարար ծառայությունը ստացել է […] ...
15:40 17.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. «Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-X-ի […] ...
15:25 17.05.2025
Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-13-ը, Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ՝ նախատեսված ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հետևեք մեզ՝ միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու և մեզ միանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...
15:12 17.05.2025
Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններումՄայիսի 9-ին վարչապետի Մոսկվա այցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Ոչ միայն այցի, այլև հայ-ռուսական հարաբերությունների մասին տրամագծորեն տարբեր կարծիքներ հնչում էին դեռ շաբաթներ առաջ: Հայտարարություն հնչեց նույնիսկ Եվրոպական միությունից: Այդուհանդերձ այցը կայացավ: Ի՞նչ է սա նշանակում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների համար: Այս ու այլ հարցեր քննարկվել են «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե […] ...