22:24 21.05.2025
Ժնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը:
Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում, առողջապահական համակարգի հզորացում, պատրաստվածություն և հակազդում հանրային առողջության արտակարգ իրավիճակներին, առողջ ապրելակերպի խթանում, մայրական առողջության և մանկական մահացության վերաբերյալ կայուն զարգացման նպատակների իրագործման խթանում, հակամանրէային դիմադրության ու այլ օրակարգային թեմաներ են քննարկվում վեհաժողովի ընթացքում:
Հայաստանի առողջապահական համակարգի մարտահրավերներին անդրադառնալիս Լենա Նանուշյանն իր ելույթում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին. «2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո՝ համաշխարհային համավարակի և 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 115000 բնակչության բռնի տեղահանման պայմաններում, Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը, ինչպես նաև Հայաստանի առողջապահական համակարգը բախվեցին զգալի մարտահրավերների՝ ճգնաժամի մասշտաբներին դիմակայելու համար։ Մենք ստիպված էինք լուծել բռնի տեղահանվածների, մասնավորապես՝ վառելիքի պահեստի պայթյունի զոհերի առողջապահական անհետաձգելի կարիքները։ Երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված աճող մարտահրավերներին արձագանքը մնում է հակամարտության ամենաթերագնահատված հետևանքներից մեկը։ Այս փորձը մեզ համար ընդգծեց առողջապահական համակարգի վերականգնումը խաղաղության կառուցման ավելի լայն ջանքերի հետ համատեղելու կարևորությունը: Խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ, այլև անհրաժեշտ ծառայություններին, այդ թվում՝ առողջապահությանը հասանելիությունը: Այս առումով, Հայաստանը ակտիվորեն աշխատում է մեր տարածաշրջանում խաղաղությունը խթանելու ուղղությամբ՝ ոչ միայն երկխոսության, այլև սահմանների բացման, հաղորդակցության և համագործակցության խթանման միջոցով, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» անվամբ նախաձեռնության միջոցով»,- իր ելույթում շեշտադրել է Լենա Նանուշյանը:
Պատվիրակության անդամները հանդես են եկել հակամանրէային դիմադրությանը (AMR), Միջազգային առողջապահական կանոնակարգերին (IHR), առողջապահության աշխատուժին, արգանդի պարանոցի քաղցկեղին և ոլորտի այլ հարցերին վերաբերող ելույթներով` ներկայացնելով հիշյալ ուղղություններով Առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումներն ու մոտեցումները:
Հատկանշական է, որ ԱՀԿ անդամ-պետությունների խորհրդակցությունների արդյունքում վեհաժողովին ընդունվել է ԱՀԿ համավարակի մասին համաձայնագիրը (Pandemic Agreement):
Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում «Աշխարհն առանց ծխախոտի» (“World No Tobacco Day”) խորագրով մրցանակաբաշխության ժամանակ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը Լենա Նանուշյանին շնորհել է այս տարվա #WorldNoTobaccoDay մրցանակը: Այն` որպես համաշխարհային ճանաչում, արտացոլում է Առողջապահության նախարարության առաջնորդությունը կյանքեր փրկելու, երիտասարդներին պաշտպանելու և ծխախոտային արդյունաբերության ազդեցությանը դիմակայելու գործում:
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...