Ես չեմ գա դատական նիստերին. Թելման Քալաշյանը հրաժարվեց հանրային պաշտպանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+11.09 oC

Ես չեմ գա դատական նիստերին. Թելման Քալաշյանը հրաժարվեց հանրային պաշտպանից

16:20 13.04.2018

Շամիրամ գյուղում անցած տարվա օգոստոսի 1-ին տեղի ունեցած սպանության գործով դատաքննությունն այսօր դարձյալ մի քանի րոպե տևեց: Ամբաստանյալ Թելման Քալաշյանի շահերի պաշտպան Կրոմվել Գիգորյանը նորից չէր ներկայացել դատական նիստին. ուղարկված գրությամբ պատճառաբանել էր, որ չի ստացել նիստի օրվա մասին ծանուցում և այլ նիստերով ծանրաբեռնված է:

Այս փաստաբանն արդեն երրորդ դատական նիստին չի ներկայանում: Դատարանը դեռ նախորդ դատական նիստին էր դիմել Փաստաբանների պալատ՝ հանրային պաշտպան ներգրավելու համար: Այսօր ներկայացել էր հանրային պաշտպան Ինգա Ավագյանը: Տուժողների իրավահաջորդների պաշտպան Բաբկեն Մարտոյանն ասաց, որ Կրոմվել Գրիգորյանի վարքագիծը չի համապատասխանում փաստաբանի վարքագծին: Դատական նիստի օրվա մասին ծանուցման կարիք ընդհանրապես չկար, քանի որ ի սկզբանե նիստերի օրերը որոշվել են՝ յուրաքանչյուր ուրբաթ: 

Ամբաստանյալ Թելման Քալաշյանը հրաժարվեց նրա ծառայությունից: Ասաց՝ ինքը պաշտպան ունի: Դատավոր Սուրեն Մնոյանը չընդունեց նրա մերժումը: Թելման Քալաշյանն էլ ասաց, թե չի ներկայանա դատական նիստերին: 

Հիշեցնենք՝ սպանությունը կատարվել էր 2017 թվականի օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի սգո սրահում, որտեղ եզդիները նշում էին ազգային «Խեր» միջոցառումը: Ըստ մեղադրանքի՝ Թելման Քալաշյանը զինված մուտք էր գործել և կրակել համագյուղացիների ուղղությամբ: 3 մարդ տեղում զոհվել էր, ևս 1-ը հիվանդանոցում էր մահացել, 7-ը վիրավորվել էր: Մահացածներից երկուսը Շամիրամի բնակիչներ էին, մյուսները եկել էին Ռուսաստանից։ Ըստ ականատեսների՝ կրակողը դեպքի վայրից փախել էր, գյուղի սկզբնամասում թողել իր վարած «Նիվա» մակնիշի սպիտակ մեքենան և անհետացել:
25 օր անց Թելման Քալաշյանը հայտնաբերվեց իր հորեղբոր տանը: Ըստ մեղադրանքի՝ հանցագործությունը կատարվել էր կենցաղային պատճառով, «Սայգա» տեսակի որսորդական հրացանով: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Թելման Քալաշյանը 75  հազար դոլար էր պարտք տվել Ռուսաստանում բնակվող և աշխատող Քյարամյան եղբայրերին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները պետք է պարտքը վերադարձներին մաս-մաս:

Քյարամյան եղբայրները վերադարձրել էին 45 հազար դոլարը: Մնացածը չէին կարողացել վերադարձնել, քանի որ գործերը Ռուսաստանում հաջող ընթացք չէին ունեցել: Քալաշյանը մի քանի տարի շարունակ փորձել է  հետ ստանալ գումարը, բայց ապարդյուն: Դիմել է նաև Քյարամյան եղբայրների բարեկամներին, միջնորդին, ում միջոցով պարտք  էր տվել, սակայն կրկին արդյունք չէր եղել: Սպանության օրը`օգոստոսի 1-ին, անգամ սգո սրահում Թելման Քալաշյանն ասել է՝ տվեք գումարս, չեմ կրակի:

Ամբաստանյալի աթոռին է նաև Թելման Քալաշյանի հորեղբայրը`Քյարամ Քալաշյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ծանր հանցագործությունը պարտակելու մեղադրանքով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

23:59 21.05.2025

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 21.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ

23:55 21.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

23:52 21.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

23:50 21.05.2025

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

Մայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

23:47 21.05.2025

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...

BACK_TO_TOP