11:23 25.09.2018
Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը նշանակալի իրադարձություն է համարում, սակայն շեշտում է, որ հասարակության ակնկալիքները բարձր են, և կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խոցելի անձանց վաղուց մոռացված իրավունքների պաշտպանության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դունյա Միյատովիչն այս մասին ասել է՝ ամփոփելով սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կատարած այցի արդյունքները:
Դունյա Միյատովիչը նաև ողջունել է Հայաստանի իշխանության քայլերը, որոնք միտված են 2008թ. Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը: Նա ընդգծել է, որ դա պետք է արվի՝ խստորեն պահպանելով օրենքի գերակայության սկզբունքները, դատական համակարգի անկախությունը, թափանցիկությունն ու արդար դատաքննության երաշխիքները, որպեսզի հնարավոր լինի խուսափել վրեժխնդրության, քաղաքական հետապնդումների մասին հնարավոր մեղադրանքներից: «Քանի որ Հայաստանը շատ կարևոր փուլ է անցնում, ես բոլոր քաղաքական գործիչներին և հասարակական կարծիքի լիդերներին կոչ եմ անում իրենց ներդրումն ունենալ միասնական հասարակություն ձևավորելու հարցում և ցուցաբերել հատուկ զգուշավորություն»,- ասել է Միյատովիչը:
Հայաստան կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատարի ուշադրության կենտրոնում են եղել կանանց իրավունքները, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության հետ կապված խնդիրները, տարբեր խոցելի խմբերի և անապահովների իրավունքները, ինչպես նաև նախկինում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվողականությունը:
Նա ողջունել է Հայաստանում 2017թ. ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը: Միյատովիչը կարևորել է իրավապահ մարմինների աշխատակիցների, քննիչների, սոցիալական աշխատողների և դատական համակարգի անդամների հետագա կարողությունների զարգացումն ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի նրանք ավելի տեղեկացված լինեն ու կարողանան արդյունավետ ապահովել ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը և վերացնել դրանց հետևանքները:
19:00 26.06.2025
«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակումՀունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովագրված արտոնյալ պարտքի վարկանիշները «Ba3» մակարդակում` անփոփոխ թողնելով «կայուն» հեռանկարը: Վարկանիշը Ba3 մակարդակով հաստատելու որոշումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն աճի ներուժով, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացման և պետական կառավարման արդյունավետության չափավոր բարձր մակարդակով։ Միաժամանակ […] ...
18:54 26.06.2025
Քննարկվել են բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր: Նիստին մասնակցել են […] ...
18:46 26.06.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պայմանագրային հարցերով տնօրենի հետՀունիսի 25-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) պայմանագրային հարցերով տնօրեն Ջոն Բրանդոլինոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև առկա համագործակցության ընթացքը և դրա խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին […] ...
18:38 26.06.2025
Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետԳեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 123 միլիոն 224 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
18:30 26.06.2025
Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումըԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն […] ...
18:20 26.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) փոխնախագահի Ռուդոլֆ Ռայների հետ: Կողմերը կարևորել են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը կառուցողական երկխոսության և վստահության ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին: ...