13:38 31.05.2025
Ինչպես տեղեկացրել էինք, Վարդան Մինասյանը հայտարարել է «Արարատ-Արմենիայից» հեռանալու մասին: Ակումբի հետ 2 անգամ Հայաստանի չեմպիոն դարձած և մեկական անգամ Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը նվաճած մարզիչը նաև մեկնաբանել է իր որոշումը։
«Որպես մարզիչ՝ աշխատանքս չեմ շարունակելու: Սա իմ որոշումն է: Բացի մարզչից, եթե այլ առաջարկներ կլինեն ակումբի կողմից, կարող ենք քննարկել: Մարզչի աշխատանքի համար 2 կարևոր նախապայման է լինում՝ մոտիվացիա և էմոցիաներ: Ես հիմա դրանք չունեմ:
Հիմնականում դա վերաբերում է Հայաստանի առաջնությանը: Չգիտեմ՝ դա որքան կտևի։ Կես տարի կամ մեկ տարի: Միգուցե արտասահմանից առաջարկ լինի, և այդ դեպքում միանգամից ընդունեմ այդ հրավերը»,- ասել է Վարդան Մինասյանը մրցաշրջանի ամփոփիչ ասուլիսում:
15:28 03.06.2025
Կրեմլը պատասխանել է, թե արդյոք պլանավորում է քննարկել Ստամբուլի բանակցությունների արդյունքները ԱՄՆ-ի հետՄոսկվան շարունակում է օգտագործել Վաշինգտոնի հետ երկխոսության առկա ուղիները: Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պլանավորում է Միացյալ Նահանգների հետ քննարկել Մոսկվայի և Կիևի միջև՝ Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած բանակցությունների արդյունքները: «Մենք ունենք երկխոսության ուղիներ ամերիկյան կողմի հետ և շարունակում ենք օգտագործել այդ ուղիները հաղորդակցության […] ...
15:18 03.06.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերՀունիսի 3-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվեց ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու խորհրդարանների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ ...
15:11 03.06.2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահի հետՃապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվության կարեւորությունը: Նշվել է, որ առաջիկայում Օսակայում «Էքսպո 2025-ի» շրջանակում Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում: Հակոբ Արշակյանը է հույս է հայտնել, որ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական […] ...
15:05 03.06.2025
Քրեական ոստիկանության ծառայողները «Թվային անվտանգության մարտահրավերներ» խորագրով 7-րդ կիբեռխաղերին գրավել են մրցանակային տեղերՆԳ նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները մայիսի 20-ից 23-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մասնակցել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «CyberEast+» ծրագրի և Ինտերպոլի համատեղ կազմակերպված «Թվային անվտանգության մարտահրավերներ» խորագրով 7-րդ կիբեռխաղերին։ Մրցույթին մասնակցել են շուրջ 50 երկրի ավելի քան 150 ներկայացուցիչ։ Փորձի փոխանակման և տարբեր երկրների համապատասխան մարմինների միջև […] ...
14:53 03.06.2025
Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի ԱԳՆ ներկայացուցիչներըԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը հունիսի 3-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Ողջունելով Հայաստան ժամանած հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը: Նա ընդգծել է տարբեր ոլորտներում առկա […] ...