14:30 31.05.2025
«Բետիսի» նախագահին դուր չի եկել «Սևիլիայի» գրառումը: Անդալուզյան ակումբը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչից հետո շնորհավորել է գավաթը նվաճած «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկային:
«Շնորհավորում ենք մեր սիրելի Էնցո Մարեսկային մարզչական կարիերայի առաջին եվրագավաթը նվաճելու կապակցությամբ»,- գրել էր «Սևիլիայի» էջը X սոցիալական ցանցում:
«Բետիսի» նախագահ Անխել Արոն այդ գրառմանը հեգնական պատասխան է գրել.
«Ես էլ շնորհավորում եմ «Սևիլիային», որ այս տարի կարողացավ տեղը պահպանել Լա Լիգայում»:
Մարեսկան «Սևիլիայում» է խաղացել 2005-2009 թվականներին: «Սևիլիան» Իսպանիայի առաջնության 2024/25 մրցաշրջանում զբաղեցրել է 17-րդ տեղը:
15:05 03.06.2025
Քրեական ոստիկանության ծառայողները «Թվային անվտանգության մարտահրավերներ» խորագրով 7-րդ կիբեռխաղերին գրավել են մրցանակային տեղերՆԳ նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները մայիսի 20-ից 23-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մասնակցել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «CyberEast+» ծրագրի և Ինտերպոլի համատեղ կազմակերպված «Թվային անվտանգության մարտահրավերներ» խորագրով 7-րդ կիբեռխաղերին։ Մրցույթին մասնակցել են շուրջ 50 երկրի ավելի քան 150 ներկայացուցիչ։ Փորձի փոխանակման և տարբեր երկրների համապատասխան մարմինների միջև […] ...
14:53 03.06.2025
Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի ԱԳՆ ներկայացուցիչներըԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը հունիսի 3-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Ողջունելով Հայաստան ժամանած հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը: Նա ընդգծել է տարբեր ոլորտներում առկա […] ...
14:44 03.06.2025
55-ամյա կնոջը կողոպտած տղամարդը ձերբակալվել է, գողոնն էլ՝ հայտնաբերվելՄայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և իր բջջային հեռախոսով հավաքելով ուղեվարձի չափը՝ ցույց […] ...
14:36 03.06.2025
Մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումըՄեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող փողոցի երկարությունը մոտ 2.3կմ է։ Այս պահին շինարարի կողմից կատարվում են մայթերի քանդման, մայթերի հիմքի պատրաստման, հողային աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։ Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի գոյություն ունեցող ծածկի ֆրեզում և նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև […] ...
14:27 03.06.2025
30 կրեդիտ՝ Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտությունների ձեռքբերման նպատակովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ձեռքբերելու նպատակով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը: «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի […] ...