15:43 31.05.2025
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է:
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը վաստակել է 14.799 միավոր ու գրավել առաջին տեղը: Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021, 2023 թվականներին:
18:30 03.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը Ըմբշամարտի Մ17 ԵԱ-ումՀրապարակվել են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք Եվրոպայի Մ17 առաջնության համար: Ազատ ոճ` 45 կգ` Արեն Փիլուզյան 48 կգ` Արտակ Աղաբեկյան 51 կգ` Վահան Ազարյան 55 կգ` Արմեն Պապիկյան 60 կգ` Ռազմիկ Ոսկանյան 65 կգ` Դավիթ Դավթյան 71 կգ` Ավետիք Թուխթալյան 80 կգ` Ավետ Ենգոյան 92 կգ` Նարեկ Մարտիրոսյան 110 կգ` […] ...
17:58 03.06.2025
Վանաձորի բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի հրազենը ներկայացրել է բաժինՀամայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 30-ին Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Բելկա» տեսակի հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
17:54 03.06.2025
Քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համակարգի ներդրման ձևաչափի, ժամանակացույցի, օրենսդրական փաթեթի մշակման, Միջնաժամկետ ծախսային ծրագրով առաջարկվող սահմանաչափերի վերաբերյալ: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման միջոցառումների հետ կապված շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացվել են ոլորտային […] ...
17:50 03.06.2025
Փրկարար ծառայության տնօրենը հետևել է պատանի փրկարարների մրցույթինՄայիսի 30-ին Հայաստանի բոլոր մարզերից ժամանած պատանի հրշեջ-փրկարարական թիմերը հավաքվել էին մեկ հարկի տակ՝ մասնակցելու պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնությանը: Մրցումներին հետևում էին ՆԳ նախարարի տեղակալ-Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Փրկարար ծառայության ղեկավարությունը, Արտաշատ համայնքի ղեակավար Կառլեն Մկրտչյանը և այլք: Ողջունելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ նման միջոցառումները նպատակ ունեն խթանել պատանիների ֆիզիկական կարողությունների զարգացումը, […] ...
17:45 03.06.2025
Պարեկներին տեսնելով՝ նետել էր սինթետիկ թմրամիջոցն ու ձերբակալվելՄայիսի 30-ին Երևանի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արցախի պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Մասիսի բնակիչ 46 և 33 տարեկան երկու տղամարդու։ Մինչ այդ, 33-ամյա երիտասարդը ոստիկաններին տեսնելով՝ նետել է փաթեթ, որի մեջ ակնհայտ երևացել են բյուրեղանման զանգված և գլանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են […] ...