17:10 31.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Երևանի Անգլիական այգում «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Փառատոնն անցկացվում է Երեխաների միջազգային օրվա՝ հունիսի 1-ի շրջանակում և նպատակ ունի երեխաներին նվիրել մի իրադարձություն, որտեղ ամեն ինչ պտտվում է գրքի, ընթերցանության ու ստեղծագործության շուրջ՝ ապահովելով ուրախ ժամանց: Փառատոնը կգործի մայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է փառատոնի անցկացման ձևաչափը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, գործընկերներին ու մասնակիցներին մեծ աշխատանքի համար: «Շատ խորհրդանշական է, որ Մանկական գրքի փառատոնով Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշում ենք՝ երեխային կապելով գրքին: Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է»,- ասել է նախարարը և հավելել, որ նմանատիպ միջավայրերում տեսանելի է դառնում տաղանդավոր միտքը, որը հետագայում կարող է զարգանալ:
Շրջելով տաղավարներում և ծանոթանալով հրատարակիչների արտադրանքին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ակնհայտ է, որ մանկական գրատպության արտադրանքը շուկայում մրցունակ է: Նա հատկապես ընդգծել է հայերենով մանկական գրականություն և զարգացման խաղեր ունենալու կարևորությունը, որը կարող է նաև կրթական գործընթացի մաս կազմել՝ ուսուցումը դարձնելով առավել կենդանի ու գրավիչ: Նախարարը կոչ է արել երեխաներին օգտվել առիթից և ընտրել գրքեր ամառային ընթերցանության համար և սեպտեմբերին դպրոց գնալիս ընկերների հետ կիսվել տպավորություններով:
Փառատոնի ընթացքում զուգորդվում են գրական իրադարձությունները և ուրախ ժամանցը, խաղային ծրագրերը, երաժշտական միջոցառումները, թատերական ներկայացումները, մրցույթներն ու անակնկալները: Երկու օրերի ընթացքում նախատեսված են մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրելի բենդերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, մեծ զեղչեր ու ակցիաներ:
Փառատոնի շրջանակում «Զանգակ» գրատունն իր շուրջն է համախմբել Հայաստանում մանկապատանեկան գրականություն հրատարակող հրատարակչություններին, կրթական խաղեր արտադրողներին, մշակութային կենտրոններին։ Մուտքն ազատ է: Մանկական գրքի փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
20:47 03.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի20:35 03.06.2025
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրել է Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական անդամներ 2026-2027 թվականների համարԲահրեյնը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կոլումբիան, Լատվիան և Լիբերիան կդառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական անդամներ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին են վկայում համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հինգշաբթի օրը կայացած քվեարկության արդյունքները։ Անվտանգության խորհրդի նոր անդամները կփոխարինեն Ալժիրին, Գայանային, Կորեայի Հանրապետությանը, Սլովենիային և Սիեռա Լեոնեին, որոնց լիազորությունների ժամկետը լրանում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։ […] ...
20:24 03.06.2025
Atlantic․ Թրամփը պարբերաբար անձնական հեռախոսով զրուցում է երկրների առաջնորդների հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար զրուցում է այլ պետությունների ղեկավարների հետ իր անձնական բջջային հեռախոսով և պատասխանում է մուտքային զանգերին, նույնիսկ եթե չի ճանաչում համարը, հաղորդում է ամերիկյան The Atlantic ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, «նախագահի անձնական բջջային հեռախոսը շատ առումներով դարձել է դաշնային կառավարության ամենակարևոր տեխնոլոգիական միջոցը, որը Թրամփին ուղղակիորեն […] ...
20:14 03.06.2025
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստըՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, հայտնում են նախարարությունից։ «Քննարկվել են Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2025-2030 թթ․ ռազմավարական ծրագրի և դրա գործողությունների ծրագրի նախնական տարբերակները՝ հիմք ընդունելով Հայաստանի ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և ներառական տնտեսական աճի խթանման […] ...
20:12 03.06.2025
Լուլա դա Սիլվա. Բայդենը կարծում էր, որ Ռուսաստանը պետք է ոչնչացվիԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը խոսել է իր նախագահության տարիներին Ռուսաստանը ոչնչացնելու ցանկության մասին, Le Monde-ին տված հարցազրույցում ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ Մեկնաբանելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ Լուլա դա Սիլվան նշել է, որ սկզբում դատապարտել է Ռուսաստանի ռազմական գործողությունը, սակայն ընդգծել է, որ «արևմտյան երկրները նույնպես որոշակի պատասխանատվություն են կրում»։ «Ջո […] ...
20:05 03.06.2025
ՄԻՊ-ը խոսել է հանդուրժող, կարեկից և ապրումակցող միջավայրի կարևորության մասինԵրբ մարդն իրեն միայնակ է զգում, նրա ներգրավվածությունը տարբեր ոլորտներում շատ ավելի բարդ է դառնում, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ Տաթևիկ Մատինյանի հետ փոդքաստի շրջանակներում, ի թիվս այլնի, խոսել է հանդուրժող, կարեկից և ապրումակցող միջավայրի կարևորության մասին: Զրույցի ընթացքում Անահիտ Մանասյանը կիսվել է իր անձնական փորձառությամբ և […] ...