Ֆիդանը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+25.09 oC

Ֆիդանը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների արդյունքները

19:30 03.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հունիսի 2-ին Ստամբուլում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները:

Քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև երեկ՝ հունիսի 2-ին, Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, հայտնել են աղբյուրները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միշուստինն ԱՊՀ-ին հրավիրել է միանալ ԵԱՏՄ մաքսային տարանցման համաձայնագրին

14:09 05.06.2025

Միշուստինն ԱՊՀ-ին հրավիրել է միանալ ԵԱՏՄ մաքսային տարանցման համաձայնագրին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրավիրել է ԱՊՀ գործընկերներին միանալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագրին։ Այս մասին հայտնել է RIA Novosti-ին: «Միավորման արտաքին տնտեսական կապերն ամրապնդելու համար ընդունվել է Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը։ Այն բաց է բոլոր երկրների համար և թույլ է տալիս միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով անցնող բեռնափոխադրումներին, […] ...

Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

13:57 05.06.2025

Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հայտարարություն է տարածել. «Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է․ Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը: Այսինքն, օրենքվ նախատեսված առավելագույն ջրառից 38.2 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։ Լրատվադաշտում որոշումը մեկնաբանվում է որպես ոռոգման […] ...

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանք

13:34 05.06.2025

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, հետախուզվողի թաքնվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին` ժամը 8.30-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի մի բնակարանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա կնոջ: Հունիսի 2-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Առաջիկայում կմեկնարկեն Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող նորակառույց ճանապարհի գծանշման աշխատանքները

13:26 05.06.2025

Առաջիկայում կմեկնարկեն Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող նորակառույց ճանապարհի գծանշման աշխատանքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը լուսանկարներ է հրապարակել Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհից: Նշվում է, որ առաջիկայում կմեկնարկեն ճանապարհի գծանշման աշխատանքները։ ...

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանք

13:19 05.06.2025

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանք

Հունիսի 3-ին՝ ժամը 19.52-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին է հանձնվել 43-ամյա տղամարդ: Երևան քաղաքի վարչության կողմից մայիսի 5-ից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...

BACK_TO_TOP