Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+25.09 oC

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

20:14 03.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, հայտնում են նախարարությունից։

«Քննարկվել են Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2025-2030 թթ․ ռազմավարական ծրագրի և դրա գործողությունների ծրագրի նախնական տարբերակները՝ հիմք ընդունելով Հայաստանի ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և ներառական տնտեսական աճի խթանման նպատակները։

Քննարկումն անցկացվել է Civitta խորհրդատվական կազմակերպության և ՄԱԿ-ի Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) ներկայացուցիչների փորձագիտական աջակցությամբ։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկով. Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի՝ ռուսական ավիաբազաների վրա hարձակմանը

14:16 05.06.2025

Պեսկով. Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի՝ ռուսական ավիաբազաների վրա hարձակմանը

Ռուսաստանը կպատասխանի Կիևի կողմից իր օդանավակայանների վրա հարձակմանը, երբ և ինչպես զինվորականները կհամարեն նպատակահարմար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչպես և երբ մեր զինվորականները կհամարեն նպատակահարմար», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Ավելի վաղ SHATNEWS.am-ը հայտնել էր, որ հեռախոսով զրուցել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները: Զրույցից հետո Դոնալդ Թրամփը […] ...

Միշուստինն ԱՊՀ-ին հրավիրել է միանալ ԵԱՏՄ մաքսային տարանցման համաձայնագրին

14:09 05.06.2025

Միշուստինն ԱՊՀ-ին հրավիրել է միանալ ԵԱՏՄ մաքսային տարանցման համաձայնագրին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրավիրել է ԱՊՀ գործընկերներին միանալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագրին։ Այս մասին հայտնել է RIA Novosti-ին: «Միավորման արտաքին տնտեսական կապերն ամրապնդելու համար ընդունվել է Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը։ Այն բաց է բոլոր երկրների համար և թույլ է տալիս միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով անցնող բեռնափոխադրումներին, […] ...

Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

13:57 05.06.2025

Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հայտարարություն է տարածել. «Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է․ Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը: Այսինքն, օրենքվ նախատեսված առավելագույն ջրառից 38.2 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։ Լրատվադաշտում որոշումը մեկնաբանվում է որպես ոռոգման […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:49 05.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիս 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 5-ի ցերեկը, 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9- 10-ին […] ...

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանք

13:34 05.06.2025

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, հետախուզվողի թաքնվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին` ժամը 8.30-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի մի բնակարանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա կնոջ: Հունիսի 2-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

BACK_TO_TOP