15:52 13.06.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է միջխորհրդարանական համագործակցության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
«Մենք շատ կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը։ 2018 թվականից ի վեր Հայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն»,- ասել է Հանրապետության նախագահը։
Իր խոսքում նախագահը նշել է նաև, որ երկու երկրներն ունեն ամուր և բարեկամական հարաբերություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ Եվրոպական միության շրջանակներում:
«Կարևորում ենք մեր համագործակցությունը երկու մակարդակներում։ Կարծում եմ՝ մեր երկրների միջև առկա են չօգտագործված մեծ հնարավորություններ, հատկապես տնտեսական ոլորտում համագործակցությունը խորացնելու տեսանկյունից»,– հավելել է նախագահը:
Գունարս Կուտրիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան միտված է երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ հարցեր։ Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության առաջմղումը՝ որպես երկխոսության և փոխվստահության ամրապնդման արդյունավետ հարթակ։
Անդրադարձ է կատարվել նաև քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև բիզնես համայնքների միջև կապերի խորացման և համագործակցության զարգացման անհրաժեշտությանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության շուրջ։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հստակ դիրքորոշումը՝ ուղղված կայուն և տևական խաղաղության հաստատմանը։ Նախագահը նշել է, որ տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղ գոյակցման պայմաններում։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական ծրագրին, որը միտված է տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։ Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ այս ծրագիրը կարող է յուրօրինակ երաշխիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և համակողմանի զարգացման համար։
22:46 14.06.2025
Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքերՀունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […] ...
22:39 14.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներումՀակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...
22:33 14.06.2025
Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունիցԱմբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […] ...
22:16 14.06.2025
NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն էԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...
21:48 14.06.2025
Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերելՀունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...