Հանձնաժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Հանձնաժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

16:45 13.06.2025

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է վերջին տարիներին զորակոչի հետ կապված մի շարք վիճակագրական տվյալներ՝ մոտարկված իրականությանը: Ըստ նրա՝ զորակոչի ենթակա  քաղաքացիների մոտավորապես 31,4 տոկոսն է մեկնում պարտադիր զինվորական  ծառայության: Նախաձեեռնության հեղինակը նշել է այն հիմքերը, որոնցով պայմանավորված՝  զորակոչիկների մոտ 69 տոկոսը  պարտադիր զինվորական ծառայության չի մեկնում:

Փաթեթով առաջարկվում է ՀՀ քաղաքացիությունից մինչեւ 16 տարին լրանալը հրաժարվելու դեպքում վճարել 15 մլն դրամ պետական տուրք, Կառավարության թիվ 404 որոշման մեջ կատարել փոփոխություն, եւ առողջական որոշ խնդիրներ ունեցող քաղաքացիներին զորակոչել ծառայության՝ սահմանափակումով: Զինծառայության ենթակա լինելու սահմանային 27 տարին դարձնել 32, ինչպես նաեւ քրեականացնել փորձաքննությունից հրաժարվելը՝ պատիժը սահմանելով 1-3 տարի:

Առաջարկվում է կրճատ զինծառայության անցնելու տարբերակ:  Այսպես՝ 18-32 տարեկան զորակոչիկների համար առաջարկվում է ՀՀ պետական բյուջե վճարել 24 մլն դրամ եւ ծառայել 1 ամիս, վճարել 18 մլն դրամ եւ ծառայել 4 ամիս:

Նախատեսվում է, որ 1 կամ 4 ամիս ծառայած քաղաքացիներն ընդգրկվելու են պահեստազորում:

Գործող օրենսդրությամբ պարտադիր զորակոչի ենթակա են 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները:

Նախաձեռնության հեղինակը պատասխանել է պատգամավորների հարցերին, առաջարկներին  եւ դիտողություններին:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներից շատերը քննադատել են նախաձեռնությունը, նշել, որ այն խնդրահարույց է, ռիսկային, մասնավորապես, խնդիր կա Սահմանադրության որոշ հոդվածների հետ: Ըստ որոշ տեսակետների՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող փոխել առկա իրավիճակը: Փոխարենն առաջարկվել  է վերացնել կոռուպցիոն սխեմաները:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ մի շարք առաջարկներ եւ դիտողություններ է ներկայացրել ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը: Փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Մի շարք հասարակական կազմակերպություններ էլ հորդորել են օրենսդրական նախաձռնությունը հանել շրջանառությունից:

Հարակից զեկույցում պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը մի շարք դիտողություններ է ներկայացրել՝ նշելով, որ նախաձեռնությունն անհրաժեշտ է բարեփոխել՝ հաշվի առնելով մի շարք առաջարկներ:

ՀՀ կառավարության եւ, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը նախաձեռնության վերաբերյալ հայտնել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով մի քանի սկզբունքային նկատառումներ: «Մենք պնդում ենք, որ յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին Կառավարության որոշման մեջ պետք է սահմանվի տվյալ որոշման համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը, եւ այս գործընթացի իրականացման կարգը պետք է սահմանի Կառավարությունը»,- ընդգծել է նա: Նախարարության այս պնդումը միանշանակ չի ընդունվել որոշ պատգամավորների կողմից:

Փոխնախարարը նշել է, որ նախաձեռնության քննարկմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը:

Պատգամավորներից շատերի կարծիքով առաջարկվող փոփոխությունները չեն լուծելու առկա խնդիրները, հակառակը, դրանք ավելի են խորանալու: Առաջարկներ են հնչել՝ գտնել այլ լուծումներ, ընդունել մի շարք առաջարկներ, փակել կոռուպցիոն խողովակները:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանին հորդորել է նախագիծը մինչեւ աշնանային նստաշրջան հանել շրջանառությունից եւ լրացուցիչ քննարկումներ ծավալել, քանի որ այն խնդրահարույց է մի շարք առումներով:

Առաջարկը պաշտպանել է նաեւ հարակից զեկուցող Արտյոմ Մեհրաբյանը:

Եզրափակիչ ելույթում նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է նախաձեռնությունը շրջանառությունից չհանելու վերաբերյալ իր որոշումը՝ տալով հիմնավորումներ:

Քվեարկության արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը բացասական եզրակացություն է ստացել: Կողմ է  քվեարկել 5 պատգամավոր, դեմ՝ 4,  ձեռնպահ՝ 1:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

22:46 14.06.2025

Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […] ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

22:39 14.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

Հակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...

Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունից

22:33 14.06.2025

Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունից

Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […] ...

NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն է

22:16 14.06.2025

NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...

SHANTNEWS

22:00 14.06.2025

SHANTNEWS

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել

21:48 14.06.2025

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել

Հունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...

BACK_TO_TOP