«Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են՝ հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը». Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

«Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են՝ հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը». Ժաննա Անդրեասյան

17:55 13.06.2025

Հայաստանում մեկնարկել են Եվրոպական հնագիտության օրերը: Միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթի մասնակից դպրոցականների հետ այցելել են Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հյուրերը շրջել են թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել պեղումների արդյունքում հայտնաբերված եզակի նմուշներին, որոնք ընդգրկում են վաղ բրոնզե դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջանները։ Նրանք նաև այցելել են թանգարանի նկուղային հարկում գտնվող հատուկ սրահ, որտեղ պահվում են Վանի թագավորության շրջանի ոսկյա, արծաթյա, սաթե և կիսաթանկարժեք քարերով մշակութային արժեքներ։

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Շնորհակալություն հայտնելով դպրոցականներին մասնակցության և հետաքրքրության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը նախևառաջ նպատակ ունի ուշադրություն հրավիրել պատմամշակութային ժառանգության պահպանմանը:

«Պատմամշակութային ժառանգության պահպանությունը և ուսումնասիրությունն այդ ժառանգությունը շարունակելու և նորովի զարգացնելու գրավականն են: «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթում ներկայացված հետաքրքիր գաղափարները, հուսով եմ, հետագայում ևս կլինեն ձեր հետաքրքրությունների շրջանակում: Մեծամորի թանգարան այցն էլ, անկասկած, օգտակար կլինի` հասկանալու, թե դեռ որքան կարևոր բացահայտումներ ունեք անելու: Մեր երկիրը, դրա պատմությունն ու արժեքները ճանաչելու առումով այսօրինակ այցելությունները շատ կարևոր են»,- դիմելով աշակերտներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ նմանօրինակ միջոցառումները կնպաստեն հուշարձանների և թանգարանների տեսանելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը:

Երևանի և ՀՀ մարզերի տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտներն այցի շրջանակում մասնակցել են նաև Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվող կրթական ծրագրերին, այդ թվում՝ արհեստական պեղումների գործընթացին՝ ստանալով գործնական գիտելիքներ հնագիտության բնագավառում։

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլը ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացնում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։ Այս տարվա հաղթողների ցանկում Հայաստանից ընդգրկվել է «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքը: Նախագիծը ներկայացրել են Հասմիկ Սիմոնյանը և Նարե Թովմասյանը, որոնք մայիսին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել են միջազգային մրցույթի պարգևատրմանը:

«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մշակութային ժառանգության հանդեպ դպրոցականների վերաբերմունքին: Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են` հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը, ինչպես նաև հնագիտությանը՝ որպես մասնագիտություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 3-րդ տարին։ Միջոցառմանը միացել են հնագիտությամբ զբաղվող մի շարք կառույցներ` ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, Հայաստանի պատմության թանգարանը, Լոռի-Փամբակի, Դիլիջանի, Գեղարքունիքի, Շիրակի երկրագիտական թանգարանները, Էրեբունի արգելոց-թանգարանը, Երևանի պատմության թանգարանը։

Միջոցառումներ են նախատեսված բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների համար։ Միջոցառումների ցանկը` կից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

22:46 14.06.2025

Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […] ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

22:39 14.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

Հակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...

Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունից

22:33 14.06.2025

Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունից

Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […] ...

NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն է

22:16 14.06.2025

NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...

SHANTNEWS

22:00 14.06.2025

SHANTNEWS

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել

21:48 14.06.2025

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել

Հունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...

BACK_TO_TOP