18:23 18.06.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին այն մասին, որ անհետ կորած զինվորների հարազատներն անհանգստացած են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխությամբ և հանդիպում են պահանջում վարչապետի հետ, հայտնեց, որ անհետ կորած զինվորների ծնողների ու հարազատների հետ հանդիպում է ունեցել հունիսի 6-ին։
«Ինչպես նախկինում, այդ անգամ ևս մեր հանդիպումները չեն լուսաբանվում, և այդ հանդիպման ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն․ իրենք ինձ տվել են 5 կոնկրետ հարց, մենք պայմանավորվել ենք, որ այդ 5 հարցերով ես անձամբ կզբաղվեմ և հենց այդ հանդիպման ժամանակ ասել եմ, որ հարցերը փոխանցելուց ուղիղ երկու ամիս անց տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որպեսզի ես այս բոլոր հարցերին պատասխանեմ»,-նշել է Փաշինյանը։
Վարչապետը վստահեցրել է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, քանի որ, ի վերջո, կա ինստիտուցիոնալ կառույց, և պայմանավորվածությունները որևէ ձևով փոփոխություն չեն կրում։
«Ես արդեն այդ 5 հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ, և ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք երկու ամիս անց՝ այդ հարցերի պատասխանները ստանալու համար։ Նրանց կողմից բարձրացված ամենասուր հարցերով անձամբ ես կզբաղվեմ»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ այդ հանդիպմանը որևէ այլ պաշտոնյա չի եղել։
Վարչապետը հավելել է, որ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպել է արդեն մի քանի տասնյակ անգամ, որոնցից, ըստ վարչապետի, որևէ մեկը չի լուսաբանվել։
«Եթե խոսք է գնում անհանգստության մասին, ապա անհանգստանալու որևէ բան չկա, որովհետև այն, ինչ մենք պայմանավորվել ենք, այդ ամենը, բնականաբար, ուժի մեջ է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...