17:30 19.06.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը:
«Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել են աշխատարաններ՝ ուսումնասիրության արդյունքները քննարկելու, քաղաքացիների բարձրացրած հիմնական խնդիրները վերլուծելու, ինչպես նաև համատեղ լուծումներ առաջարկելու նպատակով՝ ուղղված կրթական հաստատությունների ընդունելության գործընթացի հեշտացմանը և ամբողջությամբ թվայնացմանը։
Հետազոտություններն իրականացվել են քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում:
««Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում փորձում ենք վերանայել արդեն իսկ ունեցած թվային համակարգերը կամ քննարկել նոր համակարգերի անհրաժեշտությունը: Սա մեզ հնարավորություն է տալիս ապահովելու այնպիսի տեղեկատվական համակարգեր, որոնք քաղաքացու համար կլինեն ավելի ընկալելի ու հեշտ կիրառելի: Տեղեկատվական համակարգերի միջոցով քաղաքացիները կրթական բոլոր մակարդակներում որևէ գործընթաց նախաձեռնելիս կօգտվեն մեկ ամբողջական հարթակից, որը կօգնի հեշտ կողմնորոշվել՝ ունենալով քայլերի հստակ հաջորդականություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ դեռևս անհրաժեշտություն կա կատարելագործելու նախադպրոցական հաստատությունների ընդունելության՝ Երևանի համակարգը, որը հետագայում կարող է կիրառելի դարձնել նաև այլ համայնքներում։
Նախադպրոցական ուսումնական հաստությունների թվայնացման տեղեկատվական համակարգն արդեն իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգերի շարքում է, որտեղ վարվում են նախադպրոցական բոլոր հաստատությունների գործունեությունն ու երեխաների ցուցանիշները:
«Հասել ենք կարևոր մի փուլի. շուտով կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որն ուսումնական հաստատություն ընդունվելու ամենակայացած համակարգերից է: Բայց այստեղ ևս որոշակի աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա. փորձում ենք համակարգն ավելի դյուրացնել»,- մեկնաբանել է նախարարի տեղակալը:
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ մասնագիտական հաստատությունների՝ ուսումնարանների և քոլեջներ հայտագրումը ևս քանի տարի է՝ առցանց ձևաչափով է կատարվում, և այստեղ ևս քայլերը հնարավորինս պարզեցնելու խնդիր կա:
Բուհերի ընդունելության վերաբերյալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ընթացքի մեջ է բուհերի թվայնացման գործընթացը, որը ուղիղ կապ պետք է ունենա ընդունելության գործընթացի հետ:
Այսօր ներկայացվել են նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները, իսկ վաղը կամփոփվի և կներկայացվի մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտությունը։
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...