ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

17:03 20.06.2025

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով գործընկերների այցը Հայաստան՝ Արուսյակ Ջուլհակյանը բարձր է գնահատել հայ եւ լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: «Լեհաստանը Հայաստանի համար չափազանց կարեւոր երկիր է: Մեզ համար Լեհաստանն առանցքային դերակատարություն ունի Եվրամիությունում եւ ոչ միայն»,- ընդգծել է բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Լեհաստանի հետ համագործակցության ամրապնդման կարեւորությանը:

Խոսելով Եվրամիություն-Հայաստան հարաբերություններից՝ Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը Հայաստանում՝ փաստելով, որ դրանից հետո որեւէ լուրջ էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանին չի արձանագրվել: Պատգամավորը նկատել է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումն առանցքային նշանակություն ունի հայ-ադրբեջանական սահմանի կայունության ապահովման հարցում, եւ հույս հայտնել, որ առաքելության գործունեությունը շարունակական կլինի: Լեհ պատգամավորները բարձր են գնահատել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է նաեւ ԵՄ վիզաների ազատականացման հարցին եւ փաստել, որ այս կապակցությամբ ակտիվ երկխոսություն է ընթանում:

Խմբի ղեկավարն անդրադարձել է այդ ուղղությամբ ընթացող աշխատանքներին:

Հայ եւ լեհ պատգամավորներն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Ըստ զրուցակիցների՝ համագործակցության չիրացված ներուժ կա տնտեսության, գյուղատնտեսության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

23:16 20.06.2025

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...

BACK_TO_TOP