«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+29.09 oC

«Ռեալը» 10 հոգով երեք գոլ է խփել․ ԱԱԱ

11:27 23.06.2025

Մադրիդի «Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է մեքսիկական «Պաչուկային»։

«Ռեալը» չնայած 7-րդ րոպեից Ռաուլ Ասենսիոյի կարմիր քարտից հետո մնացել է 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացել է բոլոր երեք դիպուկ հարվածները վերածել դարպասի գրավման ու հաղթել։

Մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան հանդիպման հերոսն էր, որը 10 սեյվ է կատարել։

«Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ղեկավարությամբ առաջին հաղթանակն է տարել։

«Ռեալը» 4 միավորով H խմբի առաջատարն է։ «Պաչուկան» միավոր չունի և զրկվել է պայքարը շարունակելու շանսից։

Խմբի մյուս խաղում ավստրիական «Զալցբուրգը» և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» միմյան դեմ խաղում գոլեր չեն գրանցել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը

10:00 08.08.2025

ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը

Ճապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...

Շվեդիան միջոցներ է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին

09:55 08.08.2025

Շվեդիան միջոցներ է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին

Շվեդիայի կառավարությունը մոտ 10 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին աջակցելու համար, ասվում է Շվեդիայի կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ «Կառավարությունը մեծացնում է Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցությունը՝ հատկացնելով 100 միլիոն կրոն (մոտ 10.4 միլիոն դոլար)», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ միջոցները հատկացվում են զարգացող երկրների քաղաքացիական հասարակությանը օգնելու […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն դրամը

09:50 08.08.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության […] ...

WSJ. Թրամփի վարչակազմը պլանավորում է միգրանտներին ուղարկել Լուիզիանայի բանտ

09:45 08.08.2025

WSJ. Թրամփի վարչակազմը պլանավորում է միգրանտներին ուղարկել Լուիզիանայի բանտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է կալանավորված միգրանտներին ուղարկել Լուիզիանայի Անգոլա նահանգի բանտ, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրա խոսքով՝ կառավարությունը ակնկալում է, որ հաստատությունը կալանավորներին կապահովի մոտ 450 մահճակալով, իսկ ծրագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի սկզբին։ «Անգոլան» Միացյալ Նահանգների ամենամեծ առավելագույն անվտանգության բանտն է, անցյալում այն հայտնի […] ...

Թրամփը «պատմական» է անվանել Փաշինյանի և Ալիևի հետ առաջիկա գագաթնաժողովը

09:43 08.08.2025

Թրամփը «պատմական» է անվանել Փաշինյանի և Ալիևի հետ առաջիկա գագաթնաժողովը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը բավական երկար համագործակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական» խաղաղության կնքման, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել իր Truth Social հարթակում։   «Ես անհամբերությամբ սպասում եմ վաղը […] ...

Ռամաֆոսան Պուտինի հետ զրույցում աջակցել է Ուկրաինայի բանակցություններում խաղաղության նախաձեռնություններին

09:38 08.08.2025

Ռամաֆոսան Պուտինի հետ զրույցում աջակցել է Ուկրաինայի բանակցություններում խաղաղության նախաձեռնություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության լիակատար աջակցությունը Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանը նպաստող խաղաղ նախաձեռնություններին։ Այս մասին ասվում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի վարչակազմի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկու երկրների ղեկավարների միջև հեռախոսազրույցի արդյունքում։ «Օգոստոսի 7-ի կեսօրին Ռամաֆոսան հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ […] ...

BACK_TO_TOP