Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությունը

11:40 26.06.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից իրականացվող «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի փակման արարողությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Իր ելույթում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությունը՝ այն գնահատելով որպես հետևողական, նպատակային և արդյունավետ։

Նա շեշտել է, որ իրավահավասարության ոլորտի վերաբերյալ պատկերացումները հասարակության լայն շրջանակներում ձևախեղված են և ոլորտը հաճախ չի դիտարկվում որպես առաջնահերթ լուծում պահանջող ուղղություն։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտի խնդիրների ետևում իրական մարդիկ ու ճակատագրեր են, որոնց մենք չենք կարող չնկատել և առաջնահերթ ուշադրության չարժանացնել:

«Օրինակ՝ վաղ ամուսնությունները որոշ համայնքներում շարունակում են լայն տարածում ունենալ, ինչի հետևանքով աղջիկները դուրս են մնում կրթությունից և զրկվում են անձնական զարգացման ու ինքնադրսևորման ցանկացած հնարավորությունից։ Անհրաժեշտ է ոչ միայն բարձրաձայնել այս խնդիրը, այլև ձեռնարկել համակարգային քայլեր՝ իրավիճակի արմատական բարելավման համար», – նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամող մայրերի իրավունքների խնդիրներին՝ կարևորելով նրանց համար ծառայությունների մատչելիության ապահովումը, սոցիալական երաշխիքների ընդլայնումը և տնտեսական ներգրավվածության հնարավորությունների ստեղծումը։

«Մենք պետք է ձևավորենք մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից կամ սոցիալական կարգավիճակից, կզգա, որ իր իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են»,- ամփոփելով՝ նշել է Պաշտպանը:

Ողջույնի խոսքով են հանդես եկել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ Տաթևիկ Մատինյանը և Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։

Ծրագրի շրջանակում Պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Մերի Մամիկոնյանը ներկայացրել է կանանց տնտեսական իրավունքների վերաբերյալ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությամբ մշակված ՄԻՊ արտահերթ զեկույցը:

«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրն իրականացրել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտը՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը

18:30 26.06.2025

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետ

18:20 26.06.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետ

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) փոխնախագահի Ռուդոլֆ Ռայների հետ: Կողմերը կարևորել են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը կառուցողական երկխոսության և վստահության ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին: ...

Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասին

18:12 26.06.2025

Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասին

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գտնում է, որ Լամին Յամալին քննադատել քիչ գոլեր խփելու համար պետք չէ: «Մենք պետք է հոգ տանենք նրա մասին: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց ամեն ինչ գալիս է ժամանակի հետ: Նա այդ ամենը շատ լավ է հասկանում, նա կենտրոնացած է: Իր տարիքի համար նա բավականաչափ ծարավ […] ...

Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյան

18:07 26.06.2025

Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ: Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում […] ...

SHANTNEWS

18:00 26.06.2025

SHANTNEWS

Ախուրյանի ոստիկանները կիսաքանդ շինությունում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք

17:54 26.06.2025

Ախուրյանի ոստիկանները կիսաքանդ շինությունում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և զենք-զինամթերք է թողել Երազգավորս գյուղի երկաթգծի հարակից կիսակառույց շինությունում: Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են սպիտակ պոլիէթիլենային պարկ, որի մեջ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ […] ...

BACK_TO_TOP