18:31 01.07.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրերի շրջանակում:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի վարչության Տնտեսական հանցագործությունների և համագործակցության բաժնի ստորաբաժանման ղեկավար Տոմիսլ Սերտիչը, ՀՀ իրավապահ մարմինների ղեկավար կազմը, դատախազներ, Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն, Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախկին նախագահ, ԵԽ փորձագետ Յանա Զեզուլովան, դատախազության պատվիրակություններ՝ նաև Ավստրիայից, Հունաստանից, Լեհաստանից, Չեխիայից, Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալությունից (Եվրաջասթ), Դատախազերի միջազգային ասոցիացիայից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ և դատախազներին շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար։ Երկրի ղեկավարի խոսքով՝ քաղաքացուն երջանկության համար անհրաժեշտ գործառույթների՝ խաղաղության և/կամ անվտանգության, ընդ որում՝ ներքին և արտաքին, արդարության, ազատության և բարեկեցության ձգտումների իրականացման գործում շատ էական դեր ունի իրավապահ համակարգը: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ կոռուպցիան այն հիմնական պրոբլեմներից է, որը մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։ «Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ, և մենք շարունակում ենք հետևողական լինել այդ ճանապարհին»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ կարևոր է ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերելն ու վերացնելը, այլև՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառները նույնականացնելը:
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության բոլոր աշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար. «Ես համոզված եմ և հույս ունեմ, որ նրանք յուրաքանչյուր օր իրենց առջև խնդիր են դնում հանրությանն ավելի որակյալ ծառայություն մատուցելու, և այդ ծառայությունը բարձր ծառայություն է, այդ ծառայության անունն արդարություն և արդարադատություն է: Եվ ես համոզված եմ նաև, որ ՀՀ գլխավոր դատախազն այդ տրամաբանությամբ և այդ խոսույթով ու գաղափարաբանությամբ է ղեկավարում ՀՀ դատախազությունը»։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում շնորհավորել է բոլոր դատախազներին, Դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և դիմելով դատախազներին՝ նշել. «Մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր, այլև մեզ շրջապատող, մեզ վստահող մարդկանց համար: Ես ցանկանում եմ, որ պարտքի զգացումով, մեծ պատասխանատվությամբ, ուղիղ մեջքով և պարզ ճակատով իրականացնեք ձեր առաքելությունը»:
Հանրապետության գլխավոր դատախազն իր ելույթում, անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նշել է, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում 150 հայցադիմում, արգելանք է դրված շուրջ 1500 անշարժ և 290 շարժական գույքի, իրավաբանական 400 անձանցում մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամի վրա, իսկ ընդհանուր հայցագինը շուրջ 600 միլիարդ դրամ է: Կնքված հաշտության համաձայնությունները ինն են, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ մեկը: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձման ենթակա՝ 50 հազար 720 եվրոյին համարժեք դրամն ու 878 հազար դրամն արդեն փոխանցված են Վերականգնված միջոցների միասնական հաշվին:
Պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է, նախնական գնահատմամբ, շուրջ 2 միլիարդ 785 միլիոն դրամ (շուրջ 7 մլն 69 հազար ԱՄՆ դոլար) շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք (նշված գույքերի շուկայական արժեքները զգալիորեն գերազանցում են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները): 2024 թվականին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ:
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 7 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 3 միլիարդ 365 միլիոն դրամ: 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել 5 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 275 միլիոն դրամ:
Վերականգնված միջոցների միասնական հաշվին 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր, մուտք է եղել 17,5 միլիարդ դրամ:
ԵԽ մարդու իրավունքների տնօրեն Քլեր Օվեյը տեսաուղերձում նշել է. «Դատախազների դերը բարդ է և կենսական անհրաժեշտություն ունի։ Ահա թե ինչու գործընկերային փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես, օրինակ, այս համաժողովը, այնքան կարևոր են։ Որքան ամրապնդվում է այս համագործակցությունը, այնքան թուլանում է միջազգային կազմակերպված հանցավորության ազդեցությունը մեր մայրցամաքի վրա»։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձում նշվել է. «Այս բարձրաստիճան համաժողովը կարևոր հարթակ է՝ մտորելու առաջնահերթությունների, ձեռք բերված արդյունքների և հետևությունների մասին։ ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի պետական կառույցներին՝ կոռուպցիայի դեմ պայքարում և իրավունքի գերակայության ամրապնդման գործում՝ տրամադրելով ծրագրային և քաղաքականության մշակման աջակցություն ոլորտի հիմնական շահառուներին։ Սա ներառելու է կարողությունների զարգացում դատական համակարգի, դատախազների, քննիչների և փաստաբանների համար»:
Համաժողովը Գլխավոր դատախազության՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպվող երրորդ միջազգային համաժողովն է, որի նպատակն է ընդգծել դատախազների անկախության և անաչառության ապահովման կարևորությունը՝ պաշտոնատար անձանց մասնակցությամբ հանցագործությունների, այդ թվում՝ կոռուպցիայի և փողերի լվացման դեպքերով, քննարկել այդ հանցագործություններով քրեական հետապնդման եվրոպական չափանիշները և լավագույն փորձը, նպաստել անդամ-պետությունների և միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը՝ դատախազի անկախության հարցում արդի մարտահրավերներին և բացերին դիմակայելու նպատակով:
Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...