18:43 01.07.2025
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող և տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված չորս օրենքների փոխարեն կունենանք մեկ միասնական օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա պատշաճ մակարդակի կրթական ծառայություններ մատուցել՝ ապահովելով երկու հիմնական գործիքների՝ լիցենզավորման և հավատարմագրման արդյունավետ աշխատանքը: Օրենսդրությունը կդառնա ավելի ուսանողակենտրոն՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն և անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար՝ ներառելով անհատական և ընտրական պլանով ուսումը կազմակերպելու հնարավորություն: Օրենքում առանձին սահմանվում է ուսանողական համարժեք փորձառությունն իբրև հասկացություն, որը նախագծի ամենակարևոր առանցքներից մեկն է»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայր, որի միջոցով ուսանողները կարողանալու են օգտվել տարբեր ծառայություններից ու ծրագրերից։ «Բուհերում ներդրվելու է նաև ուսանողական ինքնակառավարման նոր մշակույթ: Սա մեր լրջագույն խնդիրներից էր. ուսանողական շահերը ներկայացնող մարմինները վաղուց չէին ծառայում իրենց նպատակին: Դրանք երիտասարդական օղակներ էին, հիմնականում նաև կոնկրետ խմբերի համար կարիերա ապահովող, սակայն այս օրենսդրական փաթեթը հստակ ինստիտուցիոնալ գործիքակազմեր է նախատեսում ուսանողական մարմինների գոյության համար։ Նախատեսված են նաև ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր, որոնցով պետությունը կկարողանա տարբեր թիրախային խմբերի համար աջակցության և խրախուսման տարբեր ծրագրեր իրականացնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության հանձնառությունն առ այն, որ պատշաճ առաջադիմության դեպքում ուսման վարձը չվճարելու պատճառով որևէ ուսանող դուրս չի մնալու բուհից, դառնալու է նաև այս կրթաթոշակային համակարգի առանցքային բաղադրիչը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ նախատեսվում է կարգավորել համալսարանական ինկուբատորների ստեղծման ոլորտը, որը հանդիսանում է կրթություն-տնտեսություն-կապի կարևորագույն մոդելներից մեկը:
«Ընդհանուր առմամբ՝ մասնավորի ներգրավման և գիտելիքի առևտրայնացման առանձին և խոշոր գործիքներ են նախատեսված, որոնց ուղղված է նաև բարձրագույն կրթության և գիտության միասնական կարգավորումը, քանի որ հետազոտական գործունեությունը, ըստ այդմ, դառնում է նաև բուհերի գործունեության կարևոր ուղղվածություններից մեկը։
Գիտության ոլորտում նախատեսվում են խոշոր փոփոխություններ: Մասնավորապես՝ խոշորացված հետազոտական համալսարանների կառուցվածքում կգործեն գիտական կազմակերպություններ, որոնք կունենան ինքնակառավարման մեծ շրջանակ և իրենց հիմնական գործունեությանը զուգընթաց՝ ներգրավված կլինեն նաև կրթական գործընթացներում: Կարգավորվում են նաև հետազոտական աշխատանքների արդյունքում ստեղծվող մտավոր սեփականության հարցերը»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Էթիկայի մարմնի ձևավորման առանձին հանձնառությունը, որն օրենքի նախագծում առանձին շեշտադրում կունենա: Այն կնպաստի ակադեմիական բարեվարքության և ազնվության ապահովմանը: Ամբողջանալու են նաև կառավարման համակարգի բարեփոխումները. կուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հնարավորություն չի տրվելու ներգրավվել խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում:
«Էթիկայի կանոնակարգն ու էթիկայի ստանդարտներն ապահովելու են բուհերում կուսակցական և քաղաքական այլ տիպի գործունեության քարոզչության արգելքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ էթիկայի կանոնակարգը լինելու է ներբուհական անկախ մարմին. օրենքի նախագծում սահմանվում են Էթիկայի հանձնաժողովի ձևավորման որոշ առանձնահատկություններ՝ հստակ դրույթով ամրագրելով այս մարմնի անկախությունը: Նախարարն այս խնդիրը կարևորել է նաև բարձրագույն կրթության եվրոպական տարածքում գտնվելու և վարկանիշավորման համակարգերում ներգրավվելու տեսանկյունից: «Մեր առաջնային խնդիրն է բուհերում ձևավորել միջավայր, որտեղ ուսանողների կողմից կա անհանդուրժողականություն լսարանում այլ հարցերով զբաղվող դասախոսների նկատմամբ: Ուսանողները պետք է պահանջատեր լինեն կրթության որակի նկատմամբ, իսկ լիազոր մարմինը պետք է ապահովի դրա գործնականությունը»,- հավելել է նա:
Լիցենզավորման պայմանների և պահանջների մասին խոսելիս Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ դրանք բխում են կրթության ոլորտում Կառավարության որդեգրած քաղաքականությունից, որը միտված է բուհերի խոշորացմանը և գիտահետազոտական կազմակերպություններին միավորմանը: Նախատեսված է ունենալ մինչև ութ պետական բուհ, որոնցից 4-ն ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային սանդղակներում։
Նա տեղեկացրել է, որ հանրային լսումներ են տեղի ունեցել, և կարծիքի հնարավորություն են ունեցել նաև մասնավոր բուհերի ներկայացուցիչները, որոնք մի շարք առաջարկներ են հնչեցրել լիցենզավորման պայմանների և այլնի վերաբերյալ: «Մինչև սեպտեմբեր կարող ենք մանրամասն քննարկել առկա մտահոգությունները և հասկանալ, թե օրենքը ինչպես կարող է ավելի լավ արտացոլել նաև մասնավոր ներդրումների հնարավորությունը: Առանձին կարգավորումներ են ամրագրված միջազգային հեղինակավոր բուհերի՝ Հայաստանում գործելու հնարավորությունների մասով, որոնք պիտի խրախուսեն նաև միջազգային հեղինակավոր բուհերի մուտքը Հայաստան»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:
ԱԺ պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք վեաբերել են մասնավոր և մարզային բուհերի գործունեությանը, բուհերի լիցենզավորմանը, ուսանողների թվաքանակին, ոորտում մասնավոր ներդրումների հնարավորությանը և այլն:
Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը՝ միաժամանակ ընդգծելով, որ առաջինից երկրորդ ընթերցում, որը կկայանա աշնանը, կքննարկվեն խորհրդարանական լսումների և ամառվա ընթացքում ստացված առաջարկները»,-ասված է հաղորդագրության մեջ:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...