19:23 01.07.2025
Իրանը մի շարք շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը՝ թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։
«Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից (երկուսն էլ Թեհրանում են) օգտվելուց:
Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ինչպես (Իրանի), այնպես էլ դրա սահմաններից դուրս չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը», – ասել է նա երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Միաժամանակ, պաշտոնյայի խոսքով, երկրի կենտրոնական և արևմտյան մասերի օդային տարածքը բաց է մնում միջազգային տարանցիկ չվերթների համար, մինչդեռ երկրի արևելյան մասը բաց է ինչպես տարանցիկ չվերթների, այնպես էլ Իրանի այս մասից միջազգային և ներքին չվերթների համար։
11:00 02.07.2025
Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանումԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...
10:00 02.07.2025
Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհերՀուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...