20:35 01.07.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
11:00-17:00 Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 7/1շենք, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 10/1, 11, 21 շենքեր, Արամի փողոց՝ «Հանքաշար» ՍՊԸ, Հյուսիսային պող. 10 շենք, Հյուսիսային պող. 1, 4, 5, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պողոտա, «Գառնի Գրուպ» ընկերություն,
Երևանի Արաբկիր վարչական շրջան՝
11։00-17։00 Լեռ Կամսարի փ. 1-15 առանձնատներ, Բաղրամյան պող. 30-50Բ շենքեր, թիվ 76 դպրոց,
Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝
10:00-16:00 Աղաբաբյան, Մելքումովի, Ս․Գևորգյան փողոցներ մասնակի, «ՆԱՐԵԿ» ՍՊԸ, «Ինտեգրալ» ՍՊԸ,
Արարատի մարզ՝
10:00-12:00 Խաչփառ, Արբաթ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատաշեն գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-13:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Ղուկասյան, Սուրբ Ամենափրկիչ, Մուրացան փողոցներ մասնակի, Գոռավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-14:30 Արևշատ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզ՝
11:00-17:00 Աբովյան քաղաք՝ 3-րդ և 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Սարալանջ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ՝ Մհեր Մկրտչյան թաղամաս, Խ․ Աբովյան և Պ․Սևակի թաղամասեր մասնակի, Բալահովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝
11։00-14։00 Ճամբարակ քաղաք՝ Գարդմանի, Գ․Նժդեհի, Բայրոնի, Հ․ Նադարյան, Չարենցի, Կոմիտասի և Մաշտոցի փողոցներ, Սեպտեմբերի 21-ի փողոց, Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն, զորամաս և գազալցակայան, Շորժա, Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զորամաս,
Լոռու մարզ՝
11:00-17:00 Լերմոնտովո, Անտառաշեն, Մարգահովիտ և Ֆիալետովո գյուղեր,
10:00-13:00 Ստեփանավան քաղաք՝ Աջափնյա թաղամաս մասնակի,
10։00-11։30 Վանաձոր քաղաք՝ Աբովյան, Տպագրիչների, Նժդեհի և Բանակի փողոցների միջև ընկած տարած,
11։30-13։00 Վանաձոր քաղաք՝ Շիրվանզադեի փողոց, Լուսնաձև շենք և շուկա,
13։00-14։30 Վանաձոր քաղաք՝ Արցախի պուրակի բարձրահարկերից մինչև հրապարակ ընկած տարածք,
14։30-16։00 Վանաձոր քաղաք՝ Տ․Մեծի, Վարդանանց, Թումանյան և Մյասնիկյան փողոցների միջև ընկած տարածք,
16։00-17։20 Վանաձոր քաղաք՝ Տ․Մեծիփողոցի հյուսիսային մաս, Մյասնիկյան փողոցից մինչև Արցախի պուրակ,
Սյունիքի մարզ՝
10:00-12:00 Գորիս քաղաք՝ Արտաշեսյան, Խորենացի, Մամիկոնյան փողոցներ,
11:00-13:00 Գորիս քաղաք՝ Մամիկոնյան փողոցի սկիզբ, Մամիկոնյան փողոցի վերջնամաս և Յոլյան փողոց:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
11:11 02.07.2025
Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որը դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը, հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր է կատարման համար։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը […] ...
11:00 02.07.2025
Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանումԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...