Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումները

14:36 07.07.2025

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ:

Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, «Երևանի թիվ 136 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և «Երևանի Կարեն Ասրյանի անվան թիվ 171 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել «Երևանի թիվ 20 մսուր-մանկապարտեզ», «Երևանի թիվ 22 մսուր-մանկապարտեզ», «Երևանի թիվ 124 մսուր-մանկապարտեզ», «Երևանի թիվ 59 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-երում, որոնք վերաբերել են ուժեղ երկրաշարժի, հրդեհի և «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի և սաների պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը:

Միևնույն ժամանակ ««Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ»-ում և «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անց են կացվել օբյեկտային վարժանքներ՝ «Անձնակազմի և այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով:

Միջոցառումների շրջանակներում «Երևանի պետական բժշկական համալսարան»-ում և «Հայաստանի  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ում կազմակերպվել են «Կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը» թեմայով սեմինար-դասախոսություններ՝ ուղղված հասարակական, կամավորական փրկարարական շարժման հնարավորությունների զարգացմանը Հայաստանում:

Մեկ այլ սեմինար և գործնական պարապմունք է անցկացվել «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ում, որի շրջանակներում փրկարարական ծառայողների կողմից անձնակազմին ցուցադրվել են հրշեջ ավտոմեքենաները և տեխզինվածությունը, ներկայացվել են հրդեհաշիջման առաջնային միջոցների կիրառման առանձնահատկությունները: Մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձարկել այդ միջոցները:

Փրկարար ծառայության կողմից իրականացվող նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ. վերջիններս նպաստում են մասնակիցների գիտելիքների և գործնական հմտությունների խորացմանը՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելու համար, ինչպես նաև զարգացնում իրազեկվածության մակարդակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP