16:12 07.07.2025
Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN):
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր որոնման մի մասը՝ միտված նոր կամ ավելի լավ կապեր ստեղծելուն։ Ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականի հետ։ Հիմնականում գաղափարը կայանում է Եվրոպայի և Արևելյան Ասիայի, Փարիզի և Պեկինի միջև ավելի լավ կապերի ապահովման մեջ, և մենք հստակ տեսնում ենք ապրանքների և մարդկանց ազատ և հարթ տեղաշարժը Փարիզից դեպի Պեկին, Ֆրանսիայից՝ Հարավային Կովկասի, Հայաստանի, ապա՝ Կենտրոնական Ասիայի, օրինակ՝ Ղազախստանի միջոցով դեպի Չինաստան։
Եվ եթե այս ավելի լավ կապուղին կյանքի կոչվի և հարթ գործի, կոչեք այն «Խաղաղության խաչմերուկ», կոչեք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», օգտակար կլինի բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին և կօգնի կառավարություններին ապահովել կամ հասնել իրենց գլխավոր նպատակին՝ իրենց քաղաքացիների բարօրության և երջանկության ապահովմանը։ Այս աշնանը Չինաստանի Տյանցին քաղաքում կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Եվ որպես ՇՀԿ երկխոսության գործընկեր՝ Հայաստանը տեսնում է իր ամբողջական առևտրի աճը Չինաստանի հետ տարեցտարի։
(…) Հայաստանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր է, և կազմակերպության հիմնարար սկզբունքները, շատ կարևոր են Հայաստանի համար։ Եկեք հիշենք դրանցից որոշները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ուժի չկիրառում։Սա լիովին այն է, ինչի վրա Հայաստանն այսօր կառուցում է իր արտաքին քաղաքականությունը։ Այսպիսով, այս սկզբունքները շատ կարևոր են մեզ համար։ Բայց նաև, որպես լրացում, մենք տեսնում ենք, որ մի շարք այլ օրակարգեր նույնպես առաջ են մղվում կազմակերպության շրջանակներում, Դուք նշեցիք դրանցից մի քանիսը՝ արհեստական բանականություն, թվային տնտեսություն, կանաչ անցում, կլիմայական խնդիրներ։
Այս թեմաներն էլ են կարևոր մեզ համար։ Եկեք հիշենք միայն մեկ փաստ, կարծում եմ՝ դա բավարար ցուցիչ է։ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի հիմնական մասերից մեկը, կասեի՝ ամենամեծ մասը, կանաչ տեխնոլոգիաներն են։Ուստի նորից, որպես լրացում, երբ մենք մի փոքր ավելի լայն ենք խոսում կլիմայական խնդիրների մասին, կենսաբազմազանությունը, ապա կլիմայական խնդիրները նույնպես շատ կարևոր են Հայաստանի համար։ Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք հյուրընկալել կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովը, և պատրաստվելով մեզ համար այս կարևոր իրադարձությանը՝ մենք նաև այս համատեքստում ենք ակնկալում Չինաստանի հետ համագործակցություն։ Ես սա ասում եմ՝ ցույց տալու, Հայաստանի Հանրապետության հետաքրքրությունն այս կազմակերպության գործունեության և մեր համագործակցության ծավալման հարցում։
Ավելին, մենք որոշել ենք ընդլայնել, մեծացնել մեր մասնակցությունն այս կազմակերպությունում։ Ի դեպ, սա նաև հայկական և չինական պատվիրակությունների միջև քննարկումների, բանակցությունների թեմաներից մեկն էր։ Մենք հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը՝ ցանկությունը մեծացնել մեր դերն այս կազմակերպությունում։ Եվ հուսով ենք, որ մեր այս ձգտումները կողջունվեն անդամ պետությունների կողմից»։
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...