17:46 07.07.2025
Այսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համագործակցելով Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ, մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի առաջին օրենքի մշակման համար։
Օրենքի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից՝ SEI-ի և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի կողմից իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։
Օրենքի մշակման աշխատանքներին կարևոր տեխնիկական աջակցություն կտրամադրի նաև Շվեդիայի քիմիական գործակալությունը (KEMI)։ Օրենքի ընդունումը կդառնա կարևոր քայլ Հայաստանի բնապահպանական օրենսդրությունը Եվրոպական միության (ԵՄ) չափանիշներին համապատասխանեցնելու, հանրային առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության ամրապնդման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։
Նախաձեռնությունը մեկնարկել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական դիմումի հիման վրա, որով նախարարությունը դիմել էր «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում աջակցություն համար այս կարևոր ոլորտին։ Այս նախաձեռնությունը նախագծի լայն նպատակների մաս է կազմում, որոնք ուղղված են կանաչ քաղաքականության բարեփոխումներին, պետական կարողությունների զարգացմանը և կանաչ տնտեսության կայացմանը նպաստող ներդրումների ու նորարարության խթանմանը։
«Նոր օրենքի ընդունումը բխում է ոչ միայն մեր երկրի ներքին օրակարգից, այլև՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, ներառյալ բնապահպանական կոնվենցիաները և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Օրենքը կոչված է ապահովելու միջազգային չափանիշներին համահունչ վերահսկման և կառավարման մեխանիզմների ներդրում՝ բարձրացնելով պետական վերահսկողության արդյունավետությունը և խթանելով տնտեսական կայուն զարգացումը։Այս նախաձեռնությունը ոչ միայն իրավական ակտի մշակման գործընթաց է․ այն քաղաքական կամքի, պատասխանատվության և ապագայի հանդեպ ունեցած տեսլականի արտահայտություն է։ Սա հերթական վկայությունն է այն հանձնառության, որ Հայաստանը որդեգրել է՝ դառնալու առավել անվտանգ, կայուն ու միջազգային չափանիշներին համապատասխանող երկիր»,– նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետ Լիանա Փափախչյանը։
SEI-ի կողմից «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Քրիստինա Քոլոմանը կարևորեց տեխնիկական գործընկերությունը․ «Մեզ համար պատիվ է աջակցել Հայաստանին այս հավակնոտ նախաձեռնության իրականացման հարցում։ Մեր միջազգային և տեղական փորձագետները սերտորեն կհամագործակցեն հայկական հաստատությունների հետ՝ ստեղծելու արդյունավետ օրենսդրություն, որը միաժամանակ կհամապատասխանի եվրոպական լավագույն փորձին և տեղական կարիքներին»։
«Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակումը կարևոր հանգրվան է Հայաստանի համար։ Քիմիական նյութերի կառավարման ամուր օրենսդրության ընդունմամբ Հայաստանը հիմքեր կստեղծի տնտեսական արդիականացման և ԵՄ-ի հետ հետագա խորացված ինտեգրման համար։
Շվեդիայի քիմիական գործակալության միջազգային բաժնի ղեկավար Լին Պերսոնն ընդգծեց․ «Շվեդիայի քիմիական գործակալությունը մեծ փորձ ունի տարբեր երկրների հետ քիմիական նյութերի ոլորտի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու հարցում։ Մենք անհամբեր սպասում ենք հայկական թիմի հետ համատեղ աշխատանքի մեկնարկին՝ քիմիական նյութերի կանխարգելիչ վերահսկողության ամրապնդման և ԵՄ պահանջներին համապատասխանեցման համար»։
«Այս նախագիծը ոչ միայն իրավական կարևոր քայլ է, այլև մեր հանձնառությունն է խորհրդակցական մոտեցմամբ ներգրավելու արդյունաբերության, քաղաքացիական հասարակության և պետական կառույցների ներկայացուցիչներին»,– նշել է «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։
«Օրենքի մշակման գործընթացը ներառելու է լայնածավալ խորհրդատվություններ շահառուների հետ, կարողությունների զարգացման սեմինարներ և տեխնիկական վերլուծություններ, ապահովելու համար օրենսդրության համապատասխանությունն ինչպես միջազգային չափանիշներին, այնպես էլ տեղական պահանջներին»։
«Կանաչ օրակարգ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի մասին «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագիրը SEI-ի կողմից իրականացվող տարածաշրջանային՝ «Կանաչ օրակարգ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի մաս է։
Ծրագիրը միավորում է պետական և փորձագիտական կառույցներին՝ արագացնելու կանաչ անցումը տարածաշրջանում։ Աջակցելով քաղաքական բարեփոխումներին, նորարարություններին և ներդրումներին, ծրագիրը նպաստում է կայուն տնտեսության զարգացմանը։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...