Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

10:42 14.07.2025

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։

Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։

Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։

«Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ»,- հայտարարել է Կարապետյանը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 16-ից մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

16:19 14.07.2025

Հուլիսի 16-ից մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: ...

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

16:12 14.07.2025

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Հուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

16:06 14.07.2025

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, […] ...

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

16:00 14.07.2025

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […] ...

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

15:54 14.07.2025

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […] ...

Զելենսկին Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը

15:44 14.07.2025

Զելենսկին Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ և քննարկել Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը եվրոպական երկրների հետ համատեղ: «Հանդիպել եմ գեներալ Քիթ Քելլոգի հետ։ Քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, համատեղ արտադրությունը, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի գնումը», – գրել է Զելենսկին իր Telegram […] ...

BACK_TO_TOP