Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+29.09 oC

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

14:45 14.07.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։

«Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները:

Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել է ռազմավարական երկխոսության:

Վերստին շնորհակալություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և Ձեզ` Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

22:19 14.07.2025

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...

Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում

22:14 14.07.2025

Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում

ԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...

SHANTNEWS

22:00 14.07.2025

SHANTNEWS

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

21:44 14.07.2025

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:   ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:23 14.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […] ...

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

21:00 14.07.2025

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […] ...

BACK_TO_TOP