23:21 15.07.2025
Հրդեհ Շաքի գյուղում․ այրվել է անասնակերՀուլիսի 15-ին, ժամը 18։51-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ: ...
23:12 15.07.2025
Ադրբեջանում նավթի արդյունահանման ու արտահանման անկում է արձանագրվում․ տնտեսագետների մոտ տագնապ էԱդրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է վաճակագրական տվյալներ, որոնք արտացոլում են տարվա առաջին կիսամյակում ածխաջրածնային հումքի արդյունահանման ու արտահանման տվյալները: Ըստ այդ տեղեկությունների, նավթի դեպքում կտրուկ անկում է արձանագրվել բոլոր ցուցանիշներով, ինչը տնտեսագետների մոտ տագնապ է առաջացնում: Արձանագրված անկման տվյալներն իսկապե՞ս այդ միտման մասին են վկայում: Արդյո՞ք այդ գները նպաստավոր են Ադրբեջանի համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում […] ...
23:02 15.07.2025
ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական բնույթի հարցերՀուլիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Կուսակցության Աջափնյակի ՏԿ խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Սերոբ Սարգսյանի թեկնածությունը։ Որոշվել է Կուսակցության Տարածքային կազմակերպություններ հիմնել Ակունք, Բյուրեղավան, Արզնի և Ջրվեժ համայնքներում։ Քննարկվել են կուսակցական բնույթի այլ հարցեր։ ...
22:54 15.07.2025
ՄՕԿ-ը ներկայացրել է 2026 թվականի Օլիմպիական խաղերի մեդալներըՄիջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է 2026 թվականի Ձմեռային խաղերի մեդալները։ Այս մասին հայտնել է ՄՕԿ մամուլի ծառայությունը։ Մեդալներն ունեն յուրահատուկ դիզայն, որը միավորում է երկու կեսերը, որոնք խորհրդանշում են մարզիկի ճանապարհորդության գագաթնակետը և բոլոր նրանց, ովքեր նրա հետ քայլել են այդ ճանապարհով։ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը Իտալիայում։ 🥇❄️ A […] ...
22:41 15.07.2025
Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավորՀուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ժորա Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիք Ավետիսյանի վարած «Foton Tunland» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր […] ...
22:28 15.07.2025
ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցըՀայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող իրադարձությունների ակտիվությամբ սկսվեց շաբաթը։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Բրյուսելում, ապա մեկնեց Փարիզ։ Ճիշտ այդ ընթացքում էլ Հայաստանին վերաբերող ուշագրավ հայտարարություններ արեցին ԱՄՆ նախագահն ու Թուրքիայում այդ երկրի դեսպանը։ Այս ու այլ թեմաների այսօր անդրադարձել է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...