13:55 15.07.2025
Որպես ճանապարհային երթևեկության լիիրավ մասնակիցներ՝ հետիոտների իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են օրենսդրությամբ։
Օրինակ՝ հետիոտն ունի ճանապարհը սահմանված հատվածով անցնելու, հետիոտնային անցման ժամանակ առաջնահերթություն ունենալու և մի շարք այլ իրավունքներ։
Միևնույն ժամանակ նա պարտավոր է ճանապարհն անցնել միայն թույլատրելի հատվածներով, չխոչընդոտել տրանսպորտային միջոցների երթևեկությանը, հետևել սահմանված կանոններին, ենթարկվել լուսացույցի և երթևեկությունը կարգավորողի ցուցումներին և այլն։
«Սակայն, երբ այս շղթայի որևէ օղակում տեղի է ունենում խախտում, դրա հետևանքները կարող են լինել ծանր, երբեմն նույնիսկ ողբերգական։
2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ը Հայաստանում արձանագրվել է 526 վրաերթի դեպք, 33 հոգի մահացել է, 536-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վրաերթի 4 դեպք տեղի է ունեցել հետիոտնային անցումների վրա։
Կարևոր է հիշել, որ նույնիսկ հետիոտնային անցումներով անցնելիս անհրաժեշտ է զերծ մնալ ականջակալների, հեռախոսների և այլ սարքերի օգտագործումից, որոնք կարող են շեղել ուշադրությունը։
Խնդրի կարևորության գիտակցման մակարդակը բարձրացնելու նպատակով ՆԳ նախարարությունը հանրության շրջանում իրականացնում է իրազեկման-բացատրական աշխատանքներ։ Մասնավորապես, Պարեկային ծառայության ուշադրության կենտրոնում են երթևեկության բոլոր մասնակիցները, այդ թվում՝ հետիոտները, որոնց հետ ևս պարեկները պարբերաբար նախազգուշացնող և բացատրական աշխատանքներ են կատարում՝ երթևեկության կանոնների պատշաճ պահպանման համար։
ՊԾ պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ այն իրավախախտները, որոնք շրջանցում են ճանապարհային երթևեկության կանոնները, օրինակ՝ անցնելով ճանապարհը դրա համար չնախատեսված հատվածով, չեն ենթարկվում լուսացույցի կամ կարգավորողի ցուցումներին կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։
Այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 1-ը տուգանվել է 3112 հետիոտն՝ փողոցը ոչ թուլատրելի հատվածով անցնելու համար։
Այս առումով ոստիկանության խնդիրը վարչարարություն իրականացնելը չէ, այլ նույնիսկ վարչարարությամբ նպաստել քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը։
Հարգելի՛ քաղաքացիներ, Ոստիկանությունը հորդորում է խստորեն հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և փողոցն անցնել միայն թույլատրված հատվածներով՝ օգտվելով բացառապես հետիոտնային, վերգետնյա և ստորգետնյա անցումներից»,-նշված ոստիկանության հաղորդագրության մեջ։
23:59 15.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:52 15.07.2025
Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներումՀուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբումՀայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...
23:44 15.07.2025
Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակՀուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...
23:41 15.07.2025
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...
23:34 15.07.2025
Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համարԵրեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...