21:49 15.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։
Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար է, այլ իրական, կիրառելի հնարավորություն՝ վերափոխման և անձնական զարգացման համար. կրթաթոշակային աջակցություն, վերապատրաստում, հանրային միջոցառումներ, համայնքային ցանցեր և արժեքային հաղորդակցություն։
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիր
Նախագիծը հնարավորություն է տալիս կրթություն ստանալու այն քաղաքացիներին, ովքեր առնվազն հինգ տարի կտրված են եղել ուսումից։ Դիմել կարող են 23 տարին լրացած բոլոր ցանկացողները։ Հատուկ ուշադրության կարժանան միայնակ ծնողները, նախկին զինծառայողները, սոցիալապես անապահով անձինք, դատապարտյալները, հաշմանդամություն ունեցող անհատները և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Աջակցությունը ներառում է ուսման վարձի փոխհատուցում, ընդունելության նախապատրաստական դասընթացների ֆինանսավորում, կեցության աջակցություն։
«Հնարավորությունների հարթակ»
Ուղղված է մասնագիտական կողմնորոշմանը, վերաորակավորմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը։ Կընձեռվեն մասնագիտական դասընթացներ և մոտիվացիոն աջակցություններ բոլոր ցանկացողների համար, ովքեր կհամապատասխանեն նախապես հայտարարված չափորոշիչներին:
Կանանց ակումբներ
Ծրագիրն ունի նպատակ ստեղծել հարթակներ համայնքներում՝ աջակցելու մարզերում բնակվող կանանց կրթական, մասնագիտական, հոգեբանական հզորացմանը։ Նախատեսվում է ստեղծել “Book club”-եր, ֆիզիկական կրթության տարբեր խմբակներ և այլն: Ակումբների շրջանակում կանայք կընդգրկվեն նաև սեմինարների, մենթորական սեսիաների և նախաձեռնությունների մեջ՝ բարձրացնելով համայնքային ներգրավվածությունը։
«Գտնված երազ» տարեցների ակումբ
Ծրագիրն ուղղված է 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։ Մարզերում կձևավորվեն հյուրընկալ, շփումներին նպաստող կենտրոններ, որտեղ տարեցները կկարողանան մասնակցել մշակութային և ստեղծագործական ակտիվություններին՝ խթանելով մտավոր աշխուժություն, հասարակական կապեր և ինքնավստահություն։
Բանախոսությունների շարք
Կազմակերպվելու են պարբերական հանրային հանդիպումներ՝ ոլորտային մասնագետների, մտավորականների և հանրային գործիչների մասնակցությամբ։ Բանախոսությունները հասանելի կլինեն նաև առցանց՝ ապահովելով համընդհանուր ընդգրկում և մասնակցային երկխոսություն քաղաքացիական, մասնագիտական և արժեքային թեմաների շուրջ։
Շարժման հանրայնացման նախագիծ
Նախագիծը նպատակ ունի մեծացնել «Կրթվելը նորաձև է» գաղափարի տեսանելիությունը հանրության շրջանում՝ կիրառելով մեդիաարշավներ, տեսանյութեր, հանրային միջոցառումներ։ Շարժման ուղերձը կհասնի միլիոնավոր քաղաքացիների՝ վերաիմաստավորելով կրթության դերը հասարակության մեջ։
Այս ընդլայնված փաթեթը նպատակ ունի ոչ միայն խթանել կրթության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, այլ նաև աջակցել, որպեսզի կրթվելու գաղափարը վերածվի գործողության։ Այս ծրագրերն առաջարկում են իրական հնարավորություններ և հստակ ուղիներ՝ նոր բան սովորելու, նոր հմտություններ ձեռք բերելու, մասնագիտություն փոխելու կամ պարզապես ինքնակատարելագործվելու համար։ Եթե դուք արդեն հավատում եք կրթվելու ուժին, ապա հիմա հենց այն պահն է, երբ պետք է սկսել գործել։ Հետևեք մեր հաղորդագրություններին, գտեք ձեր հնարավորությունը և միացեք «Կրթվելը նորաձև է» շարժմանը՝ գործնական քայլով։
Առանձին հաղորդագրություններ ծրագրերից յուրաքանչյուրի մասին մանրամասն տեղեկությամբ կհրապարակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
14:31 16.07.2025
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոն շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների «Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված են 28 սև-սպիտակ բնապատկերներ, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Վերնագրերից ու տարեթվերից զերծ՝ այս լուսանկարներում պատկերված են ճանապարհներ, որոնց շուրջ տարածվող բնական միջավայրը և մարդկային հետքերը վերածվում են […] ...
14:23 16.07.2025
Սևիկյանը առաջին գոլն է խփել «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո«Ֆերենցվարոշն» Ավստրիայի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է գերմանական «Կառլսրուեին»։ Հունգարիայի չեմպիոնի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել, իսկ 82-րդ րոպեին խփել է հաղթական գոլը։ Սևիկյանի համար այս գոլն առաջինն էր «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո։ 2024/25 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել […] ...
14:16 16.07.2025
Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են ԱՄՆ-ից․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են ԱՄՆ-ից։ «Միացյալ Նահանգներից, այո, առաջարկներ ստացել ենք»։ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը բարեկամ երկրներից տարբեր առաջարկներ ստացել և ստանում է, և այդ առաջարկների մասին հանրությունը ուղիղ կամ անուղղակի այսպես, թե այնպես իմանում է։ «Ցանկացած հարց քննարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային […] ...
14:05 16.07.2025
Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քննարկվել են տարբեր գերատեսչությունների աշխատանքային ներգրավվածությանը, ծրագրի ընթացքին և հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, Քաղաքաշինության և […] ...
13:58 16.07.2025
Նախաստորագրման գաղափարը ևս օրակարգում է․ վարչապետը՝ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող քննարկումներում կա նաև համաձայնեցված համաձայնագրի նախաստորագրման գաղափարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման տարբերակը։ «Այո, կա նաև այդպիսի գաղափար։ Ի՞նչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել խաղաղության և միջպետական […] ...
13:52 16.07.2025
«Նոան» դուրս է եկել ՉԼ որակավորման երկրորդ փուլՉեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել չեռնոգորական «Բուդուչնոստի» հետ։ Հայաստանի չեմպիոնն առաջին խաղակեսում Իմրան Ուլադ Օմարի և Ալեն Գրգիչի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, իսկ մրցակիցը 17-րդ րոպեին Իվան Բուլատովիչի կարմիր քարտից հետո մնացել էր 10 ֆուտբոլիստով։ 68-րդ րոպեին դաշտի տերերը մեկ գնդակ հետ են բերել։ 90-րդ րոպեին […] ...