Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+33.09 oC

Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավոր

22:41 15.07.2025

Հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ժորա Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիք Ավետիսյանի վարած «Foton Tunland» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մեկը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

14:05 16.07.2025

Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քննարկվել են տարբեր գերատեսչությունների աշխատանքային ներգրավվածությանը, ծրագրի ընթացքին և հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, Քաղաքաշինության և […] ...

Նախաստորագրման գաղափարը ևս օրակարգում է․ վարչապետը՝ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի մասին

13:58 16.07.2025

Նախաստորագրման գաղափարը ևս օրակարգում է․ վարչապետը՝ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող քննարկումներում կա նաև համաձայնեցված համաձայնագրի նախաստորագրման գաղափարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման տարբերակը։ «Այո, կա նաև այդպիսի գաղափար։ Ի՞նչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել խաղաղության և միջպետական […] ...

«Նոան» դուրս է եկել ՉԼ որակավորման երկրորդ փուլ

13:52 16.07.2025

«Նոան» դուրս է եկել ՉԼ որակավորման երկրորդ փուլ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել չեռնոգորական «Բուդուչնոստի» հետ։ Հայաստանի չեմպիոնն առաջին խաղակեսում Իմրան Ուլադ Օմարի և Ալեն Գրգիչի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, իսկ մրցակիցը 17-րդ րոպեին Իվան Բուլատովիչի կարմիր քարտից հետո մնացել էր 10 ֆուտբոլիստով։ 68-րդ րոպեին դաշտի տերերը մեկ գնդակ հետ են բերել։ 90-րդ րոպեին […] ...

Politico. Ֆրանսիան և Իտալիան չեն մասնակցի Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման վճարմանը

13:45 16.07.2025

Politico. Ֆրանսիան և Իտալիան չեն մասնակցի Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման վճարմանը

Ֆրանսիան չի պլանավորում միանալ Ուկրաինային մատակարարվելիք ամերիկյան զենքի համար վճարելու նախաձեռնությանը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով երկու ֆրանսիացի պաշտոնյաների։ Հրատարակությունը բացատրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղուց պնդում է, որ եվրոպացիները զարգացնեն իրենց սեփական պաշտպանական արդյունաբերությունը ներքին գնումների միջոցով, և գրում է, որ Փարիզը չի միանա նախաձեռնությանը այս պատճառով։ Բացի այդ, Politico-ն նշում է, […] ...

Համայնքային ոստիկաններն ու պարեկները չգործող բենզալցակայանում զենք-զինամթերք են հայտնաբերել

13:39 16.07.2025

Համայնքային ոստիկաններն ու պարեկները չգործող բենզալցակայանում զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 12-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասի չգործող բենզալցակայանում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված տարածքում հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ, «Ֆ1» տիպի 2 նռնակ, որոնցից […] ...

Կարմիրգյուղում հայտնաբերվել են ափիոն և մարիխուանա․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

13:30 16.07.2025

Կարմիրգյուղում հայտնաբերվել են ափիոն և մարիխուանա․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Կարմիրգյուղում բնակվող 55-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է խոշոր չափի մարիխուանա, նաև հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրը 55-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն: Հողամասում հայտնաբերվեց կանեփի ընդհանուր 256 և կակաչի […] ...

BACK_TO_TOP