Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

22:37 16.07.2025

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ:

«Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: Սիրելիներ,ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն ունի մոր և մանկան համար առանձնացված հատված, որտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում երկու այլ կանայք` իրենց մոտ ունենալով մինչև երեք տարեկան երեխա: Նշված հատվածում առկա է նաև խոհանոց՝ կահավորված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Նշված հատվածի բոլոր սենյակները վերանորոգված են և ապահովված են շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարմամբ, կահավորված են մանկական մահճակալներով, ինչպես նաև երեխայի հիգիենայի կազմակերպման անհրաժեշտ պարագաներով:Սահմանված ընթացակարգերի համաձայն՝ մինչև երեք տարեկան երեխա ունեցող բոլոր կանանց տրվում են նաև երեխայի համար նախատեսված անհրաժեշտ սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական հագուստ, իսկ նրանց հասանելի զբոսանքը տրվում է մասնաշենքի առջևի հատվածում գտնվող ոչ զբոսախցային բաց տարածությունում:Պետության պարտականությունն է ապահովել անվտանգ միջավայր յուրաքանչյուր երեխայի համար, նույնիսկ՝ քրեակատարողական հիմնարկի պատերից ներս։ Այս համատեքստում Քրեակատարողական ծառայության ղեկավարի հետ քննարկեցինք երեխաների և կանանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովման և շարունակական աջակցության ցուցաբերման հարցերը»,- գրել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 17.07.2025

SHANTNEWS

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

14:50 17.07.2025

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

14:41 17.07.2025

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ ​​​ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

14:27 17.07.2025

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...

Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ Կոբախիձե

14:17 17.07.2025

Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքական վերջնագիր է անվանել Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի իշխանություններին ուղղված նամակը, որով նրանք կոչ էին անում օգոստոսի վերջին կատարել Բրյուսելի առաջարկությունները, մասնավորապես՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև բանտից ազատ արձակել ընդդիմության մի շարք առաջնորդների։ Հակառակ դեպքում, օրակարգում կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը։ «Մենք […] ...

Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

14:07 17.07.2025

Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Տ-3-34, Վաղարշապատ-Ծաղկունք-Հովտամեջ-Հայթաղ-Արշալույս- /Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ1+640 հատվածում՝ Ծաղկունք գյուղի մոտ, գտնվող կամուրջը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 18-ից ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Տրանսպորտային միջոցների շրջանցը՝ ըստ ներկայացված սխեմայի։ ...

BACK_TO_TOP