12:40 17.07.2025
Բացահայտվել է 137 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
4 դեպք՝ խուլիգանության,
3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ինքնիրավչության, փաստաթղթեր կեղծելու և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հրազենի բաղկացուցիչ մասերը կեղծելու կամ ջնջելու և սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել են նաև կողոպուտի, շորթման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փողերի լվացման, կանխամտածված սնանկության, ինքնասպանության հասցնելու, դատական ակտը չկատարելու, ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
խարդախության՝ 2 դեպք, բնակարանային գողության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար: 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
17:50 17.07.2025
Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցերԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելմանը» և «Անձնական խուզարկությունների կիրառմանը» ծրագրի քննարկմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ, ինչի պատճառով էլ բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային […] ...
17:44 17.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և տվյալ պահին Արտաշատ քաղաքում է՝ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից լճի մոտ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Արտաշատի համայնքային ոստիկանները 36-ամյա երիտասարդին նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 10 գրամից ավելի մարիխուանայի, 4 գրամից […] ...
17:38 17.07.2025
Մբապեին մեղադրում են կաշառք տալու մեջՖրանսիայում վարչական քննություն է սկսվել Կիլիան Մբապեի նկատմամբ՝ կաշառակերության կասկածանքով։ Ըստ Le Canard Enchaîné-ի՝ ֆրանսիացի հարձակվողը 2023 թվականին իր անձնական հաշվից 180300 եվրո է փոխանցել Հանրապետական անվտանգության ծառայության (CRS) հինգ աշխատակցի, որոնք ապահովել են Ֆրանսիայի հավաքականի անվտանգությունը։ Չորս աշխատակցից յուրաքանչյուրը ստացել է 30000 եվրո, իսկ նրանց ղեկավարը՝ 60300 եվրո։ Մբապեն հայտարարել է, որ 2022 թվականի […] ...
17:30 17.07.2025
Երեխաներին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել էՕրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաներին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է […] ...
17:25 17.07.2025
Երևանում ազդարարվել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության մեկնարկըՇուրջ 1 շաբաթից Հայաստանը կհյուրընկալի մարզական ևս մեկ խոշոր իրադարձություն՝վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարի մեկնարկին ընդառաջ՝ Հյուսիսային պողոտայում այսօր տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, Հայաստանի մինչև 16 […] ...
17:20 17.07.2025
Դեսպան Վահագն Աֆյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետՀՀ դեսպան Վահագն Աֆյանը եվրոպական մի շարք երկրների դեսպանների հետ կայացած աշխատանքային ճաշի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ՝ Արևմտյան ուղղության քարտուղար Թանմայա Լալի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից: Մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների օրակարգային կարևորագույն հարցերի և առաջիկա անելիքների շուրջ: ...