Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

09:25 17.07.2025

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա և հայտարարում է Սիրիայի ժողովրդի աջակցության մասին։

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի վրա կատարված նողկալի հարձակումները։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին։

Իսրայելը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, բացահայտորեն խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Նրա նոր ագրեսիան նպատակ ունի շեղել ուշադրությունը պաղեստինյան ժողովրդի դեմ իր կողմից իրականացվող ցեղասպանությունից դեպի Սիրիան և ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելը։ Միջազգային հանրության լռությունը խրախուսում է Իսրայելի այս անօրինական և անխոհեմ ագրեսիան», – նշվում է փաստաթղթում։

Չորեքշաբթի օրը իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարված է հասցրել Դամասկոսում գտնվող Սիրիայի գլխավոր շտաբի համալիրին, այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել էր, որ Իսրայելը կշարունակի հարվածել Սիրիային, եթե իշխանությունները չհեռացնեն իրենց զորքերը դրուզներով բնակեցված հարավային Աս-Սուվեյդա քաղաքից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ

15:50 17.07.2025

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ

«Մանչեսթեր Սիթին» նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել Puma ընկերության հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ համաձայնագիրը նախատեսված է 10 տարով՝ մինչև 2035 թվականը։ Պայմանագրով անգլիական ակումբը տարեկան 100 միլիոն ֆունտ կստանա։ «Մանչեսթեր Սիթիի» և Puma-ի միջև նախորդ պայմանագրով ակումբը ստանում էր տարեկան 65 միլիոն ֆունտ։ Տարեկան 100 միլիոն ֆունտը և պայմանագրային 1 […] ...

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

15:39 17.07.2025

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ […] ...

Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

15:32 17.07.2025

Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար Կիևն առաջարկել է Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի, արդարադատության նախարարի պաշտոնը։ Համաձայնեցումը շարունակվում է, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ «Օլգան կաշխատի պահպանել Ամերիկայի հետ հարաբերությունների դինամիկան, մինչդեռ Վաշինգտոնի հետ շարունակվում են նրա թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում համակարգելու բոլոր համապատասխան ընթացակարգերը», – գրել է […] ...

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասին

15:28 17.07.2025

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասին

Միացյալ Նահանգները Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ սկսել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ «Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման հարցի շուրջ, և ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Ահա թե ինչ ենք մենք անում», – Գրինկևիչի խոսքերն […] ...

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

15:20 17.07.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...

Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով

15:09 17.07.2025

Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...

BACK_TO_TOP