Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+30.09 oC

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

10:40 22.07.2025

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

«Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի վեր՝ ԱՄՆ դեսպանատան հետ ունեցած համագործակցության շնորհիվ համակարգին ցուցաբերվել է անգնահատելի աջակցություն:

Վազգեն Ավետիսյանը հանդիպման սկզբում ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել Քննչական կոմիտեի լիազորությունները՝ ընդգծելով տարաբնույթ քրեական վարույթների նախաքննությունն իրականացնելու հնարավորությունը:

ԱՄՆ գործընկերներն անդրադառնալով իրենց կողմից տրամադրվող օժանդակության ծրագրերին՝ կարևորել են դրանց նոր ուղղվածությունը՝ կապված անդրազգային հանցավորությունների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հետ:

Վազգեն Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին՝ մինչ օրս ստացած աջակցության համար՝ կարևորելով վերապատրաստումների անհրաժեշտությունը հատկապես Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության և Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների քննիչների համար:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության տարբեր ուղղությունների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

21:52 22.07.2025

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

21:38 22.07.2025

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

21:24 22.07.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան: Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:13 22.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թաիրովի փ. 10-46 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 64-350 առանձնատներ մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արշակունյաց պող․ 135, 135/1, 135բ, 330 […] ...

Իրավախախտում կատարած վարորդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

21:00 22.07.2025

Իրավախախտում կատարած վարորդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Արագածոտնի մարզի պարեկները հուլիսի 20-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում ամրակապված չլինելու համար կանգնեցրել են «Չանգան» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ: Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ: […] ...

BACK_TO_TOP