20:49 22.07.2025
Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Դիմիտրիս Պրոտոպսալտուի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները, փորձի փոխանակման ծրագրերը և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է հիմնադրամի երկարամյա ներդրումները մշակութային և կրթական նախագծերում՝ նշելով, որ հայաստանյան կողմը պատրաստ է ուսումնասիրելու փոխգործակցության տարբերակները, որոնք կարող են նպաստել ոլորտային զարգացումներին։
Ստավրոս Նիարխոս հիմնադրամը (Stavros Niarchos Foundation, SNF) հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է աշխարհի առաջատար բարեգործական կազմակերպություններից մեկը։ Հիմնադրամն աջակցում է ավելի քան 130 երկրում իրականացվող կրթության, մշակույթի, սոցիալական բարեկեցության և առողջապահության ոլորտների նախագծերի՝ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը:
Այցի շրջանակում նախարարին է ներկայացվել նաև Ստավրոս Նիարխոս հիմնադրամի Մշակույթի կենտրոնի (SNFCC-Stavros Niarchos Foundation Cultural Center) գործունեությունը: Կենտրոնի տարածքում տեղակայված են Հունաստանի ազգային գրադարանը և ազգային օպերան, ինչպես նաև հարակից մեծ այգին, թեմատիկ պարտեզները և ճեմուղիները, բացօթյա բեմերը, ցուցասրահները, սրճարանները և հանրային բաց տարածքները:
Դիմիտրիս Պրոտոպսալտուն ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ ծրագրերը և հնարավորությունները՝ ընդգծելով հայկական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Պատվիրակությանն ուղեկցում է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
18:50 23.07.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի18:42 23.07.2025
Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել էՔննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Աջապահյանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.: «Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու […] ...
18:41 23.07.2025
Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի արևելյան ափին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 08:25-ին՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
18:17 23.07.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Արթուր Պողոսյանը ողջունել է Նիլակշի Սինհային ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և վստահեցրել, որ երկկողմ համագործակցությունն […] ...
18:10 23.07.2025
Թմրանյութ իրացնող օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայում ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 29-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 45 գրամից ավելի մարիխուանա։ Ձերբակալվածը հայտնել է, որ այն իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Հետագա միջոցառումներով պարզվել է նրա՝ արդեն տեղադրած փաթեթներից մեկի տեղը։ […] ...
18:04 23.07.2025
Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է կաթողիկոսական տեղապահ. ՓաշինյանՎեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգևոր օրակարգ է, մեր Եկեղեցին, և Եկեղեցով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որովհետև դժվար, եթե չասենք՝ անհնար է Հովհաննես Թումանյանի երազած և պատգամած հանրային-բարոյական նշաձողը, այն է՝ «ազնիվ […] ...