23:44 22.07.2025
Զանգեզուրի լեռնաշղթայի ամենամեծ սառցադաշտային ծագում ունեցող Կապուտան/Գոգի լիճը գտնվում է ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Զանգեզուր» արգելավայրում։
Կապուտան/Գոգի լիճը տեղակայված է 3286 մ բարձրության վրա, Հայաստանի ամենախոր լճերից մեկն է, որի առավելագույն խորությունը 22 մետր է, մակերեսը՝ 10 հա։
Մանրամասները՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեսանյութում:
12:17 23.07.2025
Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս […] ...
12:05 23.07.2025
Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցելՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական […] ...
11:47 23.07.2025
Ֆրանսիայի արտգործնախարարը խոսել է Ուկրաինայի հարցում Թրամփի իրական դիրքորոշման մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հաստատել է, որ Դոնալդ Թրամփը Պուտինին վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայում կրակը դադարեցնելու վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ Թրամփը որոշել է աջակցել Ուկրաինային և պատրաստ է նրան ռազմական օգնություն ցուցաբերել: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոյին, որը Խարկով […] ...
11:35 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմինՄարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր մարտի 17-ին: «Գյումրի» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Գյումրիի Չարենցի փողոցի շենքերից մեկի 44-ամյա բնակչին: Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ էր նախաձեռնվել, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին պարզվել է, որ Տրդատ […] ...
11:23 23.07.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա օտարերկրյա քաղաքացի: Նա հունիսի 2-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...