21:13 23.07.2025
Բնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն:
Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները:
Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ երեք տղամարդ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ հանրապետության տարբեր բնակավայրերում:
Ավելի քան երկու ամիս տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո ստացան հավաստի տեղեկություն, որ խմբի անդամները պատրաստվում են գողություն անել Երևանի Շինարարների փողոցի մի բնակարանից:
Խմբի երեք անդամն էլ նախկինում արդեն պատիժ կրել էին նույնատիպ հանցագործությունների մեղադրանքով, և կուտակել էին բավարար փորձ` զգույշ գործելու և հետքեր չթողնելու համար: Գործողությունների ծավալն ու բարդությունը հաշվի առնելով` քրեական ոստիկանները միջոցառումները շարունակեցին Ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցությամբ: Նաև համագործակցված աշխատանքի արդյունքում հնարավոր կլիներ կատարողներին ձերբակալել իրեղեն ապացույցները ձեռքներին:
Հուլիսի 22-ի առավոտից խմբի անդամները քրեական ոստիկանների տեսադաշտում էին: Վերջիններս տեսան, թե նրանք ինչպես են ոտքով մոտենում Երևանի Շինարարների փողոցի շենքերից մեկին ու մտնում շքամուտք: Բայց դեռ պետք էր համոզվել, որ գողությունը կատարված է:
Քիչ անց երեքն էլ դուրս են եկել և նստել պատվիրած տաքսին ու հեռացել:
Իրավապահների մի խումբը օպերատիվ հսկողության տակ պահեց տաքսին, իսկ մյուս խումը մտավ շքամուտք` հաստատելու գողության փաստը: Եվ երբ յոթերորդ հարկում քրեական ոստիկանները բաց դռնից տեսան, որ ներսում ամեն ինչ խառնած է իրար` «Նիսան» մակնիշի տաքսուն հետևող խումբն անցավ գործի:
Հուլիսի 22-ին` ժամը 13.25-ին, Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում ձերբակալվեցին և իրենց պատվիրած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեցին մայրաքաղաքի Ֆուչիկի, Մայիսի 9-ի և Նիզամու փողոցների բնակիչ երեք տղամարդիկ, երկուսը 49, մեկը` 45 տարեկան:
Խուզարկությամբ հայտնաբերվեցին իրեղեն ապացույցները․ 45-ամյա տղամարդու մոտ կար դուր, ձեռնոց և դրամապանակ, որի մեջ կային հայկական դրամներ, հարյուրդոլարանոց 25 թղթադրամ, կախազարդերով ոսկյա և արծաթե երկու շղթա: 49-ամյա տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ, ոսկե 3 մատանի, օղեր, թևնոց, կաշվե և արծաթագույն երեք վզնոց ու մեկ մատանի, իսկ մյուսի մոտ` դանակ, արցունքաբեր գազաբալոն, բջջային հեռախոս, արծաթագույն վզնոց ու մատանի:
Տուժած տանտիրոջից ընդունվել է հաղորդում: Ըստ նրա` պատճառվել էր երեք միլիոն դրամի վնաս:
Կարելի է միայն ենթադրել, թե քանի բնակարանային գողություն կանխվեց այս բացահայտմամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:10 25.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-25-ը21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը17:09 25.07.2025
Միխայիլ Գուսմանն ազատվել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնիցՌուսաստանի Դաշնության վարչապետի հրամանագրով Միխայիլ Գուսմանն ազատվել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Որոշման պատճառները չեն նշվում։ Հնարավոր է, որ 75-ամյա Գուսմանի ազատման պատճառը կարող էր լինել նրա մասնակցությունը «Շուշիի գլոբալ մեդիա ֆորումին» հուլիսի 19-20-ը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Այնտեղ նա գովեստի և հիացմունքի խոսքեր է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի […] ...
17:00 25.07.2025
Կարող ես թողնել տիտղոսը կամ ես կվերցնեմ այն․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցում կատարած գրառումով արձագանքել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի այն հայտարարությանը, թե «ավելի լավ է հրաժարվեմ գոտուց, քան այն պաշտպանեմ Արման Ծառուկյանի հետ մենամարտում»: «Քեզ չեմպիոն ես անվանում, բայց արդեն ելքեր ես փնտրում: Կարող ես թողնել տիտղոսը կամ ես կվերցնեմ այն: Ամեն դեպքում այն իմն է»,- […] ...
16:47 25.07.2025
Գրոսի. Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին տեխնիկական խորհրդակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասինԻրանը ազդանշան է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչներին, որ պատրաստ է վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեխնիկական մակարդակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Սինգապուրում ելույթ ունենալով՝ նա, ի թիվս այլ բաների, ասել է, որ Իրանը պետք է «ապահովի թափանցիկություն» իր միջուկային օբյեկտների և դրանց հետ կապված գործունեության […] ...
16:43 25.07.2025
2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայումՓարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 17-25-ը, […] ...
16:36 25.07.2025
ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում. կա տուժածՀուլիսի 25-ին, ժամը 14:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել եզրաքարին և կողաշրջվել։ Մինչ փրկարարների […] ...
16:23 25.07.2025
Հաղթանակ և ոչ-ոքի․ հայկական թիմերը ԿԼ-ումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթեցլ է հունգարական «Դյորին»։ Եղիշե Մելիքյանի թիմից աչքի են ընկել Մարիուս Նուբիսին ու Դանիլ Կուլիկովը։ «Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։ ...