23:44 25.07.2025
Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից:
«Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝
Խնդրում ենք լինել առավել ուշադիր և աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը՝ անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի խախտումներից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
22:17 26.07.2025
Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […] ...
22:08 26.07.2025
Թաիլանդը և Կամբոջան դադարեցրել են մարտական գործողությունները անձրևների պատճառովԹաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել մարտական գործողությունները սահմանային գոտիներում՝ ուժեղ անձրևների պատճառով։ Այս մասին հաղորդում է The Nation թերթը՝ հղում անելով Թաիլանդի զինված ուժերի հայտարարությանը։ Տեղեկատվության համաձայն՝ Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը անբարենպաստ եղանակային պայմաններում։ Միաժամանակ նշվում է, որ հակամարտության գոտում իրավիճակը տեղական ժամանակով կեսօրից […] ...
21:47 26.07.2025
Հրդեհ Գետազատ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 26-ին, ժամը 15։27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի Պողոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 17։05-ին: Այրվել են Պողոսյան փողոցում գտնվող երկու տան տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ […] ...
21:34 26.07.2025
Մեսսին և Ալբան որակազրկվել են«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և պաշտպան Ժորդի Ալբան որակազրկվել են MLS-ի մեկ խաղով, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Լիգան այս որոշումը կայացրել է այն պատճառով, որ արգենտինացի և իսպանացի լեգենդար ֆուտբոլիստները բաց էին թողել «Բոլոր աստղերի» խաղը: «Լիգայի կանոնների համաձայն՝ ցանկացած խաղացող, որը չի մասնակցում աստղերի խաղին առանց լիգայի նախնական թույլտվության, իրավունք չունի մասնակցելու […] ...
21:19 26.07.2025
Ֆիդանը հույս է հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման վերաբերյալԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների Ստամբուլում արագ հանդիպման վերաբերյալ։ «Հուսով եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Հավատում եմ, որ երեք առաջնորդներն էլ կհավաքվեն Ստամբուլում՝ մեր նախագահի գլխավորությամբ», – Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ֆիդանը, մեկնաբանելով հուլիսի 23-ին տեղի ունեցած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ […] ...
21:00 26.07.2025
Սիյարտոն Հունգարիայի դեմ ՄՔԴ-ի որոշումը մանր քաղաքական վրեժխնդրություն է անվանելՄիջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ միջոցներ ձեռնարկել Հունգարիայի դեմ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բուդապեշտ կատարած այցի ժամանակ ձերբակալելուց հրաժարվելու համար, մանր քաղաքական վրեժխնդրություն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատավորների կոլեգիայի կողմից Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեային ներկայացված բողոքը։ «Միջազգային քրեական […] ...