23:12 25.07.2025
Հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոց թիվ 25/27 շենքի դիմաց՝ փողոցում, քամու հետևանքով ծառը արմատից կոտրվել ու տապալվել է։
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ծառայության ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, մինչև կժամանի Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, որպեսզի ծառը հեռացնեն։
21:34 26.07.2025
Մեսսին և Ալբան որակազրկվել են«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և պաշտպան Ժորդի Ալբան որակազրկվել են MLS-ի մեկ խաղով, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Լիգան այս որոշումը կայացրել է այն պատճառով, որ արգենտինացի և իսպանացի լեգենդար ֆուտբոլիստները բաց էին թողել «Բոլոր աստղերի» խաղը: «Լիգայի կանոնների համաձայն՝ ցանկացած խաղացող, որը չի մասնակցում աստղերի խաղին առանց լիգայի նախնական թույլտվության, իրավունք չունի մասնակցելու […] ...
21:19 26.07.2025
Ֆիդանը հույս է հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման վերաբերյալԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների Ստամբուլում արագ հանդիպման վերաբերյալ։ «Հուսով եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Հավատում եմ, որ երեք առաջնորդներն էլ կհավաքվեն Ստամբուլում՝ մեր նախագահի գլխավորությամբ», – Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ֆիդանը, մեկնաբանելով հուլիսի 23-ին տեղի ունեցած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ […] ...
21:00 26.07.2025
Սիյարտոն Հունգարիայի դեմ ՄՔԴ-ի որոշումը մանր քաղաքական վրեժխնդրություն է անվանելՄիջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ միջոցներ ձեռնարկել Հունգարիայի դեմ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բուդապեշտ կատարած այցի ժամանակ ձերբակալելուց հրաժարվելու համար, մանր քաղաքական վրեժխնդրություն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատավորների կոլեգիայի կողմից Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեային ներկայացված բողոքը։ «Միջազգային քրեական […] ...
20:55 26.07.2025
Հայտնի են ԿԼ-ի «Դյոր» – «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումների մրցավարներըԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյոր» – «Փյունիկ» դիմակայության պատասխան հանդիպումը կսպասարկի Կոսովոյի մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Մերվան Բեյթուլահուն, որին խաղադաշտում կօգնեն Էդմոնդ Զեքիրին ու Ֆատմիր Սեկիրաքան։ Չորրորդ պաշտոնյան Ռեզարտ Հասանայն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ Դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթել է հունգարական […] ...
20:42 26.07.2025
Axios․ Ռուբիոն կոչ է արել ԱՄՆ-ին փոխել մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցում՝ բանակցությունների հերթական փուլի ձախողումից հետո, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ ուրբաթ օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման կողմից պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Ռուբիոն մի քանի անգամ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք […] ...
20:35 26.07.2025
ՊՍԺ-ն չի ցանկանում, որ Մբապեի պատմությունը կրկնվի Դոնարումայի պարագայումՉեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է L’Equipe-ը: Փարիզյան ակումբում չեն ցանկանում` ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պատմությունը կրկնվի: Դոնարուման մերժել է պայմանագրի ժամկետը երկարաձգելու ակումբի մի քանի առաջարկներ, իտալացին 2026 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում էր […] ...