ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

15:29 11.08.2025

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:
Տեսչական մարմնի մասնագետների կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը, որի վրա տեղադրված կուտակիչների և այլ սարքավորումներով իրականացվում է ավտոմեքենաների մեթան գազով լիցքավորում՝ շահագործվում է արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության։ Կազմակերպության կողմից շահագործվող վերոնշյալ ԱՎՕ-ն սահմանված կարգով հաշվառված չէ ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։
Միաժամանակ, նկատի ունենալով այն փաստական հանգամանքը, որ առանց ռեեստրում հաշվառման և տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման վերը նշված արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումն իր մեջ պարունակում է մարդկանց կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ կամ բնական, կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգի ռիսկեր՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից տարված համատեղ աշխատանքների արդյունքում արգելվել է «Ա. Եղիազարյան» ՍՊ ընկերության աշխատողներին և այլ անձանց իրականացնել վերը նշված արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում որպես շարժական լցակայան շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը նաև կապարակնքվել է։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

19:22 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

19:18 11.08.2025

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

Ըստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...

Գարսիան ցանկանում է վերադարձնել WBA չեմպիոնական գոտին

19:00 11.08.2025

Գարսիան ցանկանում է վերադարձնել WBA չեմպիոնական գոտին

Ամերիկացի բռնցքամարտիկ Ռայան Գարսիան ցանկանում է վերադարձնել կիսամիջին քաշային կարգի WBA չեմպիոնական գոտին, որը մայիսին զիջել էր Ռոլանդո Ռոմերոյին: Այս մասին հաղորդում է Bad Left Hook-ը: «Ես իսկապես ցանկանում եմ ռևանշ Ռոլիի հետ, չեմ կարող թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Ես ուզում եմ վերադարձնել իմ տիտղոսը։ Ուզում եմ մենամարտել նրա դեմ, երբ լինեմ իմ […] ...

Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

18:50 11.08.2025

Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

Իրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։ «Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու […] ...

Հայաստանում նշվել է Շինարարի օրը

18:40 11.08.2025

Հայաստանում նշվել է Շինարարի օրը

Հայաստանում յուրաքնչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում: Հայտարարվել է, որ շինարարության ծավալի աճի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ, վարչապետի անունից՝ […] ...

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդին

18:27 11.08.2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդին

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել 2 ավտոբուսների արանքում: Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել […] ...

BACK_TO_TOP