16:33 11.08.2025
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու, Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադյան) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ («Անգեղակոթ-Ջերմուկ» DN500 մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` օգոստոսի 13-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք, Անգեղակոթ, Մուցք, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների, «Նորաշ», «Ս․Կ․ Կազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Բորիսովկա» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները
20:42 11.08.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծըՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում […] ...
20:37 11.08.2025
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը․ դատախազությունը կբողոքարկիՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։ «Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ: Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն […] ...
20:30 11.08.2025
«Մարսելի» ֆուտբոլիստը հարվածել է մրցակցին, թքել նրա վրաՖրանսիական «Մարսելի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդն «Ասթոն Վիլայի» դեմ ընկերական խաղում հարվածել է Ամադու Օնանային, հետո էլ թքել է նրա վրա: Ինքնատիրապետումը կորցրած 23-ամյա խաղացողին փորձել է կարգի հրավիրել նրա հայրենակից, «Ասթոն Վիլայի» պաշտպան Թայրոն Մինգզը, որը բռնել է Գրինվուդի խաղաշապիկից ու, նրա վրա բղավելով, հեռու տարել Մեյսոնին: «Մարսելը» հաղթել է 3-1 հաշվով: Գրինվուդը խփել […] ...
20:23 11.08.2025
Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...