17:03 15.08.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։
«Նա խելացի տղա է: Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։
20:32 15.08.2025
Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...
20:16 15.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...
19:58 15.08.2025
Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...
19:55 15.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհըՕգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...
19:53 15.08.2025
Պուտին-Թրամփ բանակցությունները կարող են տևել 6-7 ժամ. ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը կտևի ընդհանուր առմամբ մոտ 6-7 ժամ՝ նախատեսված միջոցառումների մեծ թվի պատճառով։ Նրա խոսքով՝ Մոսկվան ենթադրում է, որ առաջնորդները նախ անձնական զրույց կունենան։ Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինի և Թրամփի անձնական զրույցները կանցկացվեն […] ...