Թրամփը հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Թրամփը հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ

09:45 16.08.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը, ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

«Ես այնտեղ կլինեմ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև բանակցություններն ավարտվեցին գրեթե երեք ժամ հետո։ Կողմերը համաձայնության եկան ուկրաինական հակամարտության կարգավորման որոշ կետերի շուրջ։ Նախագահները նաև նախնական համաձայնության եկան նոր հանդիպման շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգնության են հասել փրկարարները

20:55 16.08.2025

Օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 16-ին, ժամը 16։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել […] ...

Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին

20:53 16.08.2025

Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին

Միացյալ Նահանգները, եվրոպական երկրների հետ, պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ մանրամասն ներկայացրեց զրույցի բովանդակությունը, որը շատ ավելի ծավալուն էր, քան մենք տեսանք մամուլի ասուլիսում։ Եվ հիմա անվտանգության երաշխիքները օրակարգում են։ Եվ լավ լուրն այն է, որ Ամերիկան պատրաստ է […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

20:47 16.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին, ժամը 14:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատար-րերը (մոտ 40 քմ)։ ...

Օգոստոսի 17-ին փակ է լինելու երթեւեկությունը Վանաձորի Բաղրամյան էստակադայով

20:31 16.08.2025

Օգոստոսի 17-ին փակ է լինելու երթեւեկությունը Վանաձորի Բաղրամյան էստակադայով

Օգոստոսի 17-ին՝ ժամը 9.00-18.00, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթեւեկությունը Վանաձորի Բաղրամյան էստակադայով։ Կատարվելու են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումը

20:20 16.08.2025

Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը նոր խթան է հաղորդել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։ «ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցությունները նոր խթան են հաղորդել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիների որոնմանը։ Մենք ողջունում ենք Ալյասկայի գագաթնաժողովը […] ...

Սկսած ժամը 09:30-ից ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք. Ռոմանոս Պետրոսյան

20:08 16.08.2025

Սկսած ժամը 09:30-ից ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի էլեկտրական ցանցերի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս պահին՝ 16.08.2025 թ. ժամը 19:30-ի դրությամբ, սկսած 09:30-ից, ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք։ Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր ստորաբաժանումների մասնագետներին՝ իրենց մասնագիտական պարտավորությունները պատշաճ կատարելու և մեր քաղաքացիներին երաշխավորված, անխաթար էլեկտրամատակարարում ապահովելու համար։ Հ.Գ. Եթե կան […] ...

BACK_TO_TOP