10:48 20.08.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024 թ. համապատասխան ցուցանիշը:
Հատկանշական է, որ «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7% կամ 17.2 մլն ԱՄՆ դոլար։
Այս տեղեկատվությունը կարևոր է, քանի որ մամուլում և սոցցանցերում որոշ պսևդոփորձագետներ պարզապես մոլորեցնում են մեր ժողովրդին՝ ՌԴ-ից Հայաստան, ապա Էմիրություններ նախորդ տարվա նկատմամբ ոսկու «տեղափոխության» կրճատումը ներկայացնելով որպես տնտեսական կոլապս, այնինչ այն ՀՀ-ի և մեր բնակչության համար ոչ միայն ստեղծում էր 0-ին ձգտող արդյունք, այլև ընդհակառակը՝ մի բան էլ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար»:
17:52 20.08.2025
Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումներըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...
17:45 20.08.2025
Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...
17:32 20.08.2025
Ինդոնեզիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի Ջավա կղզում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պուրվակարտա քաղաքից (Կենտրոնական Ջավա) 25 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 215 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
17:30 20.08.2025
Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջԱրևմուտքը կրկնակի չափանիշներ է կիրառում՝ ներկայիս Մոլդովան և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը հռչակելով ժողովրդավարության փարոս, միաժամանակ շանտաժի ենթարկելով վրացական իշխանություններին, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Եկեք կրկին համեմատենք Մոլդովան մեր երկրի հետ։ Այս երկիրը խրված է կոռուպցիայի մեջ, ունի չափազանց թույլ (պետական – խմբ.) ինստիտուտներ։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա վերջին չորս […] ...
17:26 20.08.2025
Երևանում դադարեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Ռեժան» և «Թթվասեր» (արտ․՝ 24․07․2025) ապրանքատեսակների նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0) […] ...
17:22 20.08.2025
Ո՞վ է պատմության մեջ ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը«Ֆլումինենսեի» դարպասապահ Ֆաբիո Դևիսոնը դարձել է պատմության մեջ ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը, հաղորդում է BBC Sport-ը։ Բրազիլացին մասնակցել է Հարավամերիկյան գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպմանը, որը նրա կարիերայի 1391-րդ պաշտոնական խաղն էր։ 44-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է անգլիացի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնին։ Ֆաբիոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1997 թվականին և խաղացել է միայն Բրազիլիայում: ...