Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

17:30 20.08.2025

Արևմուտքը կրկնակի չափանիշներ է կիրառում՝ ներկայիս Մոլդովան և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը հռչակելով ժողովրդավարության փարոս, միաժամանակ շանտաժի ենթարկելով վրացական իշխանություններին, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Եկեք կրկին համեմատենք Մոլդովան մեր երկրի հետ։ Այս երկիրը խրված է կոռուպցիայի մեջ, ունի չափազանց թույլ (պետական – խմբ.) ինստիտուտներ։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա վերջին չորս տարիների ընթացքում՝ 2021-2024 թվականներին, մենք Մոլդովայի տնտեսության հետ տարբերությունը մեծացրել ենք ավելի քան 11 միլիարդ դոլարով։ Սա նշանակում է, որ մեր բյուջեների միջև տարբերությունը մեծացել է ավելի քան 3 միլիարդ դոլարով։ Սակայն Մոլդովան հայտարարվել է ժողովրդավարության նոր փարոս, ինչպես իր ժամանակին Սաակաշվիլիի կառավարությունն էր։ Սա վկայում է երկակի ստանդարտների մասին, և այդ երկակի ստանդարտների պատճառներից մեկն այն է, որ եվրոպական բյուրոկրատիան անկախ չէ։ Այն գործում է բացառապես արտաքին ուժերի թելադրանքով», – լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ վրացական իշխանությունները մի շարք օրենքներ են ընդունել, որոնք խիստ քննադատության են արժանացել Արևմուտքում: Կոբախիձեն կարծում է, որ վրացական հասարակությունը մեծապես կորցրել է վստահությունը Եվրամիության նկատմամբ, և ԵՄ-ն, իր հերթին, շանտաժի է ենթարկում Վրաստանին՝ չեղարկելով առանց վիզայի ռեժիմը միայն այն պատճառով, որ իշխանությունները հրաժարվել են 2022 թվականին Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP