Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+36.09 oC

Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

11:30 20.08.2025

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և վերջինիս կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումի ընդունումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով:

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2025 թվականի մայիսի 22-ին ներկայացրել էր վերաքննիչ բողոք:

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն ընդունել էր վարույթ և որոշել՝ գործը քննել գրավոր ընթացակարգով:

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժել էր՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 4-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:

Վարչական դատարանը 2025 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ եզրահանգել էր, որ վեճը չի բխում հանրային իրավահարաբերություններից, քանի որ առկա են պայմանագրից բխող քաղաքացիաիրավական հարաբերություններ, հետևաբար, գործն ընդդատյա չէ Վարչական դատարանին. ներկայացված հայցադիմումը վերահասցեագրվել էր Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ գործն ուղարկել էր Վճռաբեկ դատարան՝ գործի ենթակայությունը որոշելու նպատակով:

Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 14-ին կայացրել է «Գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին» որոշում: Համաձայն որոշման՝ վերոնշյալ գործն ըստ հայցի՝ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, ենթակա է Հակակոռուպցիոն դատարանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը

18:18 20.08.2025

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը

Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

18:13 20.08.2025

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

Ռոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...

SHANTNEWS

18:00 20.08.2025

SHANTNEWS

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

17:52 20.08.2025

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:45 20.08.2025

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...

Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

17:38 20.08.2025

Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մասիս գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 2 դիպուկահար գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, դատարկ փամփշտատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա, 26 […] ...

BACK_TO_TOP