ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ամեն երկրորդը մահանում է սիրտ-անոթային հիվանդություններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+19.09 oC

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ամեն երկրորդը մահանում է սիրտ-անոթային հիվանդություններից

22:57 29.09.2018

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ 1999 թվականին առաջին անգամ նշվել է Սրտի համաշխարհային օրը, ինչը հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից:

Սրտի օրը նշելու նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը սիրտ-անոթային հիվանդությունների համաճարակի վտանգի վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում սրտի իշեմիկ հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզմանը: Այս մասին ասված է ՀՀ ԱՆ տարածած հայտարարության մեջ:

«Սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Սիրտը կյանքի համար է»:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ամեն երկրորդ մահ գրանցվում է սիրտ-անոթային հիվանդություններից` տարեկան կազմելով շուրջ 17 մլն դեպք, որոնցից առնվազն 75%-ն արձանագրվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (ԱՇՀՀ) Հայաստանի բնակչության մահացության կառուցվածքը նման է եվրոպական տարածաշրջանի պատկերին: 2017 թվականի տվյալների hամաձայն` մեր երկրում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմել է մոտ 80%: Ընդ որում, մահացության բուրգում ԱՇՀՀ-ը զբաղեցնում են առաջին տեղը` կազմելով 55.6%, որից 20%-ն արձանագրվում է աշխատունակ տարիքային խմբում` մինչև 65 տարեկան: Վերջին 30 տարվա ընթացքում ԱՇՀՀ տարածվածության ցուցանիշն աճել է շուրջ 1.8 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` 1.5 անգամ:

Ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների ավելի քան 55 հազար նոր դեպք, ընդհանուր հիվանդների թիվը կազմում է շուրջ 250 հազար, որը մեծ տնտեսական բեռ է թե՜ համակարգի, թե՜ հիվանդի համար:

Ապացուցողական բժշկության տվյալների համաձայն` սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և կաթվածի զարգացման ռիսկի գործոններից են զարկերակային գերճնշումը, արյան մեջ խոլեստերինի և գլուկոզայի բարձր մակարդակը, ծխախոտի օգտագործումը, մրգերի և բանջարեղենի սակավ օգտագործումը, ավելցուկային քաշն ու ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը և այլն: Ի դեպ, անառողջ կենսակերպը, որը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը, ամենից հաճախ ձևավորվում է դեռևս մանկապատանեկան հասակում, իսկ տարիքի հետ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը միայն մեծանում է:

2016 թվականին ԱՀԿ մեթոդաբանությամբ առաջին անգամ իրականացվեց ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածության STEPS ազգային հետազոտությունը, որի արդյունքները փաստում են.

  • ՀՀ յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ծխում է,
  • Բնակչության յուրաքանչյուր երկրորդը գտնվում է երկրորդային ծխի ազդեցության տակ տնային պայմաններում,
  • ՀՀ 18-69 տարեկան բնակչությունը գրեթե 2 անգամ չարաշահում է աղի օգտագործումը,
  • Զարկերակային բարձր ճնշման տարածվածությունը կազմում է 37.8%,
  • Բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ և ճարպակալում,
  • Բնակչության 21%-ը ֆիզիկապես թերակտիվ է:

ԱՇՀՀ կանխարգելումն ու բեռի նվազեցումը ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Այդ նպատակով մշակվել և իրականացվում են մի շարք բազմակողմանի ռազմավարական ծրագրեր և միջգերատեսչական միջոցառումներ:

ՈՎՀ կանխարգելման և հսկողության քաղաքականության հիմնական մոտեցումները ներկայացված են առավել բարձր մահացության բերող երեք հիվանդության` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի, առողջ ապրելակերպի խթանման, ծխախոտի, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագրերում:

2015 թվականի հունվարի 1-ից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ՈՎՀ սքրինինգային ծրագիրը, որի շրջանակում 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու առաջնային օղակում` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և ախտորոշման, իսկ 30-60 տարեկան բոլոր կանայք` արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով:

Արդյունավետ գործում է «Պետության կողմից երաշխավորված սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատություններ» (Stent for Life) ծրագիրը, որի շրջանակներում 2015-2017թթ. ընթացքում բժշկական օգնություն է ստացել շուրջ 4200 քաղաքացի, իսկ 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում` 600 քաղաքացի: Ծրագիրն ապահովել է «Սրտամկանի սուր ինֆարկտ ST-էլևացիայով» ախտորոշման ժամանակ ինֆարկտ-պատասխանատու կորոնար զարկերակի ոչ դեղապատ ստենտի տեղադրման ծառայությունների մատչելիությունն ամբողջ բնակչության համար: Այս տարվա հուլիսի 1-ից, առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, ծրագրի շրջանակներում սրտի ստենտավորումը կատարվում է արդեն դեղապատ ստենտով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 750 հազար դրամ՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն:

Կարևոր է շեշտել նաև, որ հանրապետության առաջատար սրտաբանական կենտրոններում սրտի վիրահատությունների արժեքը ևս նվազել է՝ շնորհիվ վիրահատությունների համար անհրաժեշտ պարագաների մատակարարների հետ առողջապահության նախարարի ունեցած բանակցությունների»,- ասված է հայտարարությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 06.05.2025

SHANTNEWS

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

14:52 06.05.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կայացել է կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության […] ...

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

14:35 06.05.2025

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված տվյալներն իրացնելով, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տարել Արտենի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 34-ամյա համագյուղացուց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […] ...

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

14:27 06.05.2025

Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում

Ֆրիդրիխ Մերցը չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը քվեարկության առաջին փուլում, երեքշաբթի օրը հաղորդել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ «Մերցը ձախողվեց առաջին փուլում։ Նա Բունդեսթագում ստացավ ընդամենը 310 ձայն։ 307 պատգամավոր «դեմ» քվեարկեց», – հաղորդում է լրատվամիջոցը։ Բունդեսթագի 630 անդամներից քվեարկել են 621-ը։ Դրանցից մեկ քվե անվավեր էր, իսկ ևս երեք պատգամավոր […] ...

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

14:20 06.05.2025

Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն  47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց  ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։ ...

Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերը

14:14 06.05.2025

Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության ֆոնին, հաղորդում է IRNA-ն։ «Հանդիպման ընթացքում կառուցողական քննարկումներ են ծավալվել աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրմամբ երկու երկրների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։ […] ...

BACK_TO_TOP